18:25 01.03.2021
Այսօր՝ մարտի 1-ին, Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեջ և նրան դատապարտել է իրական բանտարկության։ Այս մասին հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոյին:
Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական։ Դատախազությունը Սարկոզիի համար պահանջում էր չորս տարվա ազատազրկում:
Նիկոլա Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2007-2012 թվականներին, դատավարության ընթացքում հերքել է այս գործով բոլոր մեղադրանքները: Այս դատավարությունն առաջինն է Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ, երբ նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում:
Սարկոզիի հետ միասին այս գործով մեղադրյալներն են նրա փաստաբան Տիերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ժիլբեր Ազիբերը, որոնց դեմ ներկայացվել են կոռուպցիոն համաձայնության մեղադրանքներ:
66-ամյա Սարկոզին մեղադրվում էր այն բանի համար, որ Ազիբերին խոստացել էր աշխատանք Մոնակոյում՝ իր նկատմամբ հետաքննության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ ստանալու դիմաց, որոնք վերաբերում էին 2007-ի իր նախագահական ընտրարշավի անօրինական ֆինանսավորմանը L’Oreal- ի հիմնադրի դստեր՝ Լիլիան Բետենկուրի կողմից:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...