23:14 03.07.2018
SHANTNEWS.AM-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը չորանում է:
Հողօգտագործողների խոսքով՝ ջրամբարներում անձրևներից հետո ամբարված բավական ջրային պաշար կա, բայց ջուրը դեռ չի հասնում իրենց գյուղ և սա այն պարագայում, որ գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ՝ ցանքատարածքների մեծ մասն զբաղեցնում են կարտոֆիլի դաշտերը: Արդեն մի քանի տարի է՝ հողօգտագործողները ոռոգում են կատարում գիշերը, քանի որ իրենց դաշտեր ջուրը հասնում է գիշերով:
«ՇԻՐԱԿ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը հանդիպեց գյուղացիների հետ ու պնդեց, որ խնդիրը տեխնիկական է ու արդեն լուծված: Անձրևային եղանակների պատճառով չեն կարողացել ժամանակին մաքրել ու վերանորոգել ջրատարները: Ջուրը գյուղ կհասնի մի քանի ժամից, սակայն նախկին եղանակով: Գյուղացիները ստիպված կլինեն նորից ոռոգում կատարել գիշերը, որին բնակիչները համաձայն չեն: Խնդրին լուծում տալ խոստացավ Շիրակի մարզպետը: Մարզպետի հետ ունեցած բանակցություններից հետո, գյուղացիները բացել են ճանապարհը և հայտարարել, որ նորից կփակեն, եթե առավոտյան դաշտերը չոռոգվեն:
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...