«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է. ԿԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է. ԿԳ նախարար

16:10 04.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկումների մեջ է «Այբ» կրթական հիմնադրամի հետ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու հարցի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հիմա «Արարատյան բակալավրիատն» իրականացնող հիմնադրամի հետ քննարկման մեջ ենք, ինչպես նաև այլ խնդիրներ ունենք լուծելու, մասնավորապես այն, որ բովանդակության հետ կապված, ըստ էության, նախարարությունը որևէ խնդիր առաջ չի քաշել, այլ ձևի վերաբերյալ է մեր մտահոգությունը: Բովանդակությունն ինչ-որ չափով մեզ համար ընդունելի է: Ներկայումս «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ պետության կողմից վերահսկողություն հաստատելու խնդիրն ենք քննարկում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակում ծախսված գումարների վերաբերյալ ուսումնասիրությունը շարունակվում է: Նախարարը նկատել է, որ ուսումնասիրվում են նախորդ տարիների ծախսերը, որպեսզի հասկանան, թե խախտումներն ինչ ծավալի են եղել:

«Դա երկար պրոցես է, 2017-ի հետ կապված 280 մլն չծախսված գումարի մասին արդեն ասել եմ: Պետք է նախորդ տարիների ուսումնասիրությամբ պարզենք, թե որքան են եղել նախորդ տարիների կանխավճարները, ըստ դրա արդեն հասկանանք, թե խախտումներն ինչ ծավալների են եղել»,- հավելել է պաշտոնյան:

«Այն, որ այդքան գումար չի ծախսվել, խախտո՞ւմ է» հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասել է.

«Եկեք սպասենք նախորդ տարիների ուսումնասիրությանը»:

Ինչ վերաբերում է ընթացիկ սեպտեմբերից որոշ դպրոցներում ծրագրի ներդրմանը, ապա նախարար Հարությունյանը նշել է.

«Կարծում եմ՝ չենք հասցնելու դա անել: Այն մեթոդով ու գործընթացով, որ մինչ այժմ ծրագիրն ընթանում էր, մեզ համար անընդունելի է»։

Արայիկ Հարությունյանն ասել է, որ ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է, դրանից բացի՝ եթե այն նույնիսկ ներդրվեր սեպտեմբերից, պետք է ապրիլին կառավարությունը դրա հետ կապված որոշում կայացրած լիներ, որը չի կայացրել:

«Արարատյան բակալավրիատն» ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման 10-11 ամիս տևողությամբ անվճար զարգացման ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP