13:31 05.07.2018
Սիրիայի կառավարությունը հուշագիր է ստորագրել ՄԱԿ-ի ականազերծման ծրագրի ստորաբաժանման հետ, որի համաձայն՝ վերջինը սատարելու է սիրիական հակամարտության ընթացքում ականապատված ու չպայթած զինամթերքով «վարակված» տարածքների մաքրմանն ու ականազերծմանը, սիրիացիներին այս վտանգի մասին տեղեկացմանը։ Այս մասին հայտնել է սիրիական պետական լրատվական գործակալությունը։
ՄԱԿ ականազերծման ծրագրի ղեկավարը հայտարարել է, որ ծրագիրը Սիրիայի կառավարության հետ աշխատելու է ճշտելու համար այն տարածքները, որոնց ականազերծման համար անհրաժեշտ է ՄԱԿ օժանդակությունը։ Դրանից հետո որոշվելու են առաջնահերթությունները։
ՄԱԿ ծրագրի հետազոտության համաձայն՝ սիրիական համայքների 43 տոկոսը «վարակված է» ականներով, չպայթած զինամթերքով ու զինամթերքի մնացորդներով: Իսկ 2015 թվականից սկսած Սիրիայում ամեն օր միջինը 140-ից ավելի պատահար է գրանցվել՝ կապված ականների պայթյունների հետ։
Սիրիական որոշ տարածքներում ականազերծման աշխատանքներ տարել են այդ տարածքներում գործողություններ իրականացնող ռուսական զորքերը։ Խոսակցություններ կային, որ սիրիական ականազերծման աշխատանքներին կարող են ներգրավվել նաև Հայաստանի զինված ուժերի անձնակազմերը։
Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադում կա առանձին ականազերծող ստորաբաժանում, որը վերապատրաստվում է ԱՄՆ հրահանգիչների օգնությամբ։ 2016-ի հուլիսին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ինժեներական գումարտակում անցկացվել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթաց։
Այն կենտրոնացված է ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա: Եվ Սիրիայում ՀՀ ԶՈւ ականազերծող ստորաբաժանում տեղակայելու հնարավոր որոշումից հետո հավանաբար հենց այս ստորաբաժանման զինծառայողներն են մեկնելու այնտեղ։
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...
09:18 07.08.2025
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավումԻսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...
09:08 07.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 07.08.2025
Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականումՀայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...
08:50 07.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ըԿորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն ամենամյա «Ուլչի ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքները և նախատեսված են դաշնակիցների մարտական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում բարձրացնելու համար։ «Զորավարժությունները կնպաստեն Կորեայի Հանրապետության կառավարության շրջանակներում միջգերատեսչական համակարգմանը՝ ազգային ճգնաժամային կառավարման հմտությունները, […] ...
08:40 07.08.2025
Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները։ Այս մասին օգոստոսի 6-ին Սպիտակ տանը նա ասել է լրագրողներին։ «Մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ […] ...