20:00 06.05.2021
2020-ի համավարակը, այնուհետ պատերազմական դրությունը լուրջ ազդեցություն թողեցին զբոսաշրջային տեմպերի վրա, տնտեսության այս ճյուղում վնասներն էական են։ Հայաստան զբոսաշրջիկների մուտքը սահմանափակումների պատճառով արգելված էր, նվազեցին նաև ներգնա տուրիզմի տեմպերը։ Ընդամենը մեկ ամիս է, որ Գյումրիում տուրիստական խմբերի աշխուժություն է նկատվում, և քաղաքը նորից հայտնվել է պահանջված ուղղությունների շարքերում։
«Գյումրիի բրենդավորումը շատ կարևոր է և դա պետք է սկսել մարդկանցից և համապատասխան պաշտոնյաներից, որոնք պետք է անդադար հանդես գան Գյումրին բրենդավորելու, գովազդելու կարողությամբ, ցավոք, մենք այսօր այդ ոլորտի խթանման համար սոցիալական գովազդ չունենք»,- Գյումրիում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Ինչպես ավելացնել կամ նորացնել մարզում շրջագայությունների ուղղությունները, ինչպես փոխել ծառայությունների որակը, որպեսզի էլ ավելի գրավիչ դառնա Հայաստանի 2-րդ քաղաքը։ Ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները քննարկմանը փորձել են գտնել այս հարցերի պատասխանները և շեշտել են այն խնդիրները, որոնք խոչընդոտ են հանդիսանում մարզի համար։ Դրանք վերաբերում են մասնավորապես ենթակառուցվածքների բացակայությանը, զբոսավարների կրթվածությանն ու մարզի ունեցած պոտենցիալի ոչ ամբողջական ներկայացմանը։
«Բացը միանգամից փակել հնարավոր չէ, դա քայլ առ քայլ է իրականացվելու, ներկայումս Ավստրիայի զարգացման գործակալության դերակատարների, մարզի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում ինտեգրված կայուն գյուղացիական զբոսաշրջության զարգացման շրջանակներում, 2021 թվականին մենք փորձելու ենք տեղի համայնքներին ակտիվացնելու տարբեր ծրագրային գաղափարներ ներկայացնել ու իրականացնել»,- նշել է Շիրակի մարզպետարանի ծրագրերի զարգացման, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
«Մենք խնդիր ենք ունեցել տուրիստական երթուղիներում ներկայացվածության, մեր մարզը միշտ դուրս է մնացել, բայց հուրախություն մեզ, 2019 թվականին այդ բացը ինչ-որ չափով լուծվեց։ Հիմա Գյումրին ամենասիրված ուղղություններից մեկն է համարվում, բայց, ցավոք, միայն Գյումրին, ոչ թե մարզը»,- ասել է Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...