14:57 11.05.2021
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչներից մեկը տարբեր անձանց թմրամիջոց է իրացնում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Ակնաշեն և Փարաքար գյուղերից, մեքենաներով հանդերձ, բաժին բերման ենթարկվեց երկու տղամարդ։
Նրանց անձնական խուզարկությամբ և մեքենաների զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 25 գրամից ավելի քաշով։ Արմավիրի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ նրանց մարիխուանայի նմանվող զանգվածները 20 և 30 հազար դրամով իրացրել էր իրենց տեսադաշտում հայտնված Արգավանդ գյուղի բնակիչը։
Նա հայտնաբերվեց և, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Արգավանդ գյուղի բնակչին մեղադրանք առաջադրվեց, ինչից հետո նա կալանավորվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին. Արմավիրի քրեական հետախույզները տեղեկություն ունեին, որ արգավանդցին էլ իր հերթին 4-ից 5 հազար դրամով թմրամիջոց էր գնել 76-ամյա համագյուղացուց, որի տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի սերմեր և մարիխուանայի նմանվող զանգված։ Թոշակառուին ևս մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորված է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված այլ խուզարկություններով հայտնաբերվել են կանեփի սերմեր և ինքնաձիգի փամփուշտներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
22:46 18.07.2025
Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանըՀուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...
22:29 18.07.2025
Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...