Գիտաժողով՝ «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» թեմայով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Գիտաժողով՝ «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» թեմայով

15:55 11.05.2021

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մայիսի 10-ին կազմակերպել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով «Գլոբալ Կամպուս» միջազգային երկօրյա գիտաժողովը։

Գիտաժողովին բացման խոսքով առցանց հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին և գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը՝ նա հատկապես ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը երեխաների ու մարդկության հետագա կենսագործունեության վրա առաջնահերթ քննարկելու կարևոր թեմաներից են։ Բանն այն է, որ այդ համատեքստում կուտակվող գիտելիքն ու փորձառությունը միտված են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և մոլորակը պահպանելուն:

Ժ. Անդրեասյանը փաստել է նաև, որ կլիմայի փոփոխության թեման ներառված է հանրակրթական պետական չափորոշիչներում. «Ընդհանրապես հանրակրթության պետական չափորոշիչներում առանձնահատուկ ընդգծվում են կլիմայի փոփոխության և դրա վերաբերյալ գիտելիքի, կարողությունների դերը դպրոցում, դրա ուսուցանումը, իրազեկվածության բարձրացումը: Այս ուղղությամբ քայլերը նոր չեն, բազմաթիվ նախաձեռնություններ ունենք, որ իրականացնում ենք մեր գործընկերների հետ: Մասնավորապես ցանկանում եմ նշել մի կարևոր համագործակցության մասին, որ իրականացրել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ՝ սկսած 2017-ից: Դա «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրն էր, որը տարածաշրջանային կարևոր ծրագրի մաս էր և իրականացվում էր մի շարք երկրներում: Ունեցել ենք զգալի արդյունքներ, օրինակ՝ «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի հավաքածուն 2-12-րդ դասարանների աշակերտների համար»:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ա. Իսրայելյանը ևս շնորհավորել է գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ՝ արժևորելով ներկա և հատկապես ապագա սերունդների բնապահպանական անվտանգության հարցերի քննարկումը, քանի որ կլիմայի փոփոխությունը դիտարկվում է որպես երեխաների առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկը:

Գիտաժողովին մասնակցել են «Գլոբալ Կամպուս» յոթ տարածաշրջանային ծրագրերի և միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային փորձագետներն ու ուսանողները: Հատուկ զեկույցներով հանդես են եկել Right for Livelihood Award-ի դափնեկիր Ննիմո Բասեն, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդը՝ «Առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրացման հաջող փորձառությունը երեխայակենտրոն մոտեցման համատեքստում» թեմայով: Հետխորհրդային տարածաշրջանի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել պանելային քննարկում «Կլիմայի փոփոխությունը երեխաների իրավունքների համատեքստում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

10:18 30.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:09 30.04.2025

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

BACK_TO_TOP