Թուրքիայի իշխանությունն ու ընդդիմությունը իրար մեղադրում են մաֆիայի հետ կապված լինելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Թուրքիայի իշխանությունն ու ընդդիմությունը իրար մեղադրում են մաֆիայի հետ կապված լինելու մեջ

13:21 12.05.2021

Թուրքիայի իշխանություններն ու գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) միջև շարունակում են փոխադարձ մեղադրանքները մաֆիայի հետ կապված լինելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։

Մշտապես իրար բազմապիսի մեղադրանքներ ուղղող CHP-ն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացնող կառավարության անդամների միջև մաֆիայի թեմայով մեղադրանքները սկսել էր այն բանից հետո, երբ CHP-ի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն իշխանություններին մեղադրել էր մաֆիայի պարագլուխներին հովանավորելու մեջ: Որպես իր ասածի ապացույց՝ Քըլըչդարօղլուն պնդել էր, որ իշխանությունները լավ իմացել են Թուրքիայում հայտնի մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերի հանցագործությունների մասին, սակայն վերջինիս համար երկրից հեռանալու հնարավորություն են ստեղծել, ապա նոր հետախուզում հայտարարել:

Այս պնդմանն ի պատասխան՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդը զրպարտում է իրենց ու CHP-ին անվանել է քաղաքական մաֆիա:

Դրանից հետո Քըլըչդարօղլուն կուսակցական կոմիտեի նիստում ասել է, որ Թուրքիան կառավարվում է եռակողմ դաշինքի կողմից, որի անդամներն են կառավարող AKP-ն, դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ) և մաֆիան:

«Թուրքիան կառավարվում է այս եռանկյունու կողմից: Երեքի հատման կետում էլ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21:08 18.07.2025

ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...

BACK_TO_TOP