Ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը փակվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը փակվեց

12:00 01.02.2018

Հունվարի 31-ը եվրոպական ֆուտբոլի տրանսֆերային պատուհանի վերջին օրն էր:  Ամենահայտնի ակումբները գործարքներն ավարտեցին:  Ահա թե ինչ տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:  

Էմանուէլ Էմենիկեն հայտնվեց «Լաս-Պալմասում»:   «Լիվերպուլը», բառացիորեն, վերջին օրվա վերջին ժամերին կարողացավ  Լազար Մարկովիչին վաճառել բելգիական «Անդերլեխթին»:   Իսկ «Գալատասարայից»  անգլիական  «Սթոք-Սիթի տեղափոխվեց  Նդիայեն:  Սենեգալցու համար վճարեցին 16 միլիոն եվրո: Ասում են՝ լավ գործարք է:  

Անդրե Այուն էլ 18 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «Սուոնսի»:   Ակումբի համար ռեկորդային էր գումարը:  Մինչդեռ տարիներ առաջ այս գումարը ռեկորդային կլիներ ամբողջ տրասֆերային սեզոնի համար: Օրինակ 2000 թվականին ամենաթանկ գործարքը արժեցել է 15 միլիոն Եվրո: Այդ գնով Կարլոս Տեվեսը «Բոկա Հունիորսից» տեղափոխվեց «Կորինտիաս»:  45 տարի առաջ էլ «Բարսելոնան» Յոհան Կրուիֆին գնեց  այսօրվա գների համեմատ գրոշներով՝ ինչ-որ 2 միլիոնով:   

Իսկ հիմա  «Վեստ Բրոմվիչը»  Ջոնի Էվանսի դիմաց «Արսենալի» առաջարկած 12 միլիոնը գումար չի համարում: «Մարզադաշտում նույնիսկ մի տորթ չես գնի այդ գումարով», -պատասխանել են Վենգերի առաջարկին:  Բայց  25 միլիոնը  Լուկաս  Մոուրայի 27 համարի դիմաց համարվել է լավ գործարք: 

 Օլիվեր ժիրուն էլ այդպիսի մի գործարքի արդյունքում դարձավ «Չելսիի» խաղացող:  Տրասֆերի գումարը կազմեց 22 միլիոն:

Посмотреть изображение в Твиттере

«Արսենալում» էլ  դեռ կենտրոնական պաշտպանի են ընտրում: Բի-Բի-Սին ասում է, որ Վենգերը աչք է դրել Դավիդ Լուիզի և Կոստաս Մանոլասի վրա:  Իսկ գիտե՞ք, որ Պոգբան գնում է «Գենչլերբերլիգի»:  Չե՞ք հավատում:  Հավատացեք, ամեն ինչ ճիշտ է:  Դա Ֆլորենտեն Պոգբան է՝ ամենաթանկ մանչեստերցու ավագ եղբայրը: 

 

фото

Օբամեյանգն էլ «Արսենալ» հասնելով՝ առաջինը Միկիին (Մխիթարյանին) է հիշել ու լուսանկարվել նրա հետ:  Օբամեյանգը «Բորուսիայում» էր 2013 թվականից: 213 խաղում նա խփել է 141 գնդակ: 

 Посмотреть изображение в Твиттере

Մյուս «արսենալցին»՝  Մեսութ Օզիլը կմնա թիմում մինչև 2021-ը և կստանա շաբաթական 350.000 ֆունտ ստերլինգ:  Սա կլինի ամենաբարձր աշխատավարձը ակումբում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

20:38 21.08.2025

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

20:26 21.08.2025

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

SHANTNEWS

20:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP