14:40 10.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում գրել է, թե այս քանի օրը հայկական լրատվական տիրույթում կրկին շրջանառվում են Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչեր Դուգինի, Շևչենկոյի և այլոց ցնդաբանությունները՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման ինչ-որ անհեթեթ պայմանավորվածությունների հետ:
Այս կապակցությամբ Աշոտյանը գրել է հետևյալը.
« 1. Սերժ Սարգսյանին ազերպրոպի կողմից վերագրվող «խոստումները» աբսուրդային են:
2. Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմը շեշտը դրել է բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և նրա իրականացման վրա:
3. Ադրբեջանա-ռուսական ռազմավարական դաշինքի երազանքը փայփայող այդ երկու բլբուլների ապատեղեկատվության և ստի տարածումը հայկական մեդիահատվածում համարում եմ տեղեկատվական պատերազմում ոչ ադեկվատ երևույթ: Մի տիրաժավորեք հակառակորդի քարոզչական հնարքները:
4. Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն կարող ստվերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, բայց առաջին հերթին՝ Հարավային Կովկասում հենց ռուսական պետական շահերին դեմ աշխատող մարդկանց ջանքերով:Եվ որպես հետգրություն.
Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող «խոստումը» իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային և աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի:
Ներքաղաքական օրակարգը զերծ պահենք մեր համընդհանուր ազգային հարցերի շահարկումից»:
11:52 10.08.2025
Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներOգոստոսի 9-ին կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2 անձ՝ մեկը՝ հրազենային վնասվածքով, մյուսը՝ դանակահարված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ […] ...
11:47 10.08.2025
Ճապոնիայում մեկ մրցաշարից հետո երկրորդ բռնցքամարտիկն է մահացելՃապոնացի 28-ամյա բռնցքամարտիկ Հիրոմասա Ուրակավան մահացել է ռինգում ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ուրակավան մահացել է իր հայրենակից Յոջի Սաիտոյի հետ մենամարտից հետո, որը տեղի է ունեցել Տոկիոյում։ Սաիտոն հաղթել է տեխնիկական նոկաուտով վերջին՝ ութերորդ ռաունդում։ Ուրակավան տարել է 10 հաղթանակ (7-ը՝ նոկաուտով) և կրել 4 պարտություն։ 2024 թվականի […] ...
11:39 10.08.2025
Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհըԼեհաստանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ «Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,- նշվում է […] ...
11:28 10.08.2025
Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Եղիազար Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ «Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով դուք նպաստում եք մեր երկրում նոր դպրոցի, մանկապարտեզի, ժամանակակից հարմարություններով առողջապահական, մշակութային ու մարզական կառույցների ստեղծմանը, ճանապարհների, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների կառուցմանն ու բնակելի նոր թաղամասերի ձևավորմանը։ Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում […] ...
11:17 10.08.2025
Գեղարքունիքի մարզում Honda-ն բախվել է ճանապարհային ցուցանակներին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է հողաթմբերին և կողաշրջվել․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ին Երևանի բնակիչ, 67-ամյա Ռոբերտ Խ․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա երկաթե ճանապարհային նշաններին և, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
11:11 10.08.2025
ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբԱրաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն X-ի իր միկրոբկոգում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս […] ...