19:50 15.07.2021
Գյուղական կոլորիտային միջավայր էր այսօր ստեղծվել Գյումրիի կենտրոնում։ Խոտի հակերից պատրաստված նստարաններն ու բազմոցները ձևավորված էին շիրակյան ալպիական դաշտավայրից ու սարերից հավաքված գույնզգույն ծաղիկներով ու բույսերով։ Այսպիսի միջավայրում էլ տրվեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի մեկնարկը, որն Եվրամիության ու Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ է իրականացվում։ Նախատեսվում է իրականացնել համայնքների հզորացման ու զարգացման հեռանկարային ծրագրեր։
«Գյուղերում ապրող մարդիկ կարիք ունեն դիմակայության և ինքնաֆինանսավորման, նաև բարեկեցության ապահովման խնդիր ունեն, դրա համար էլ հենց այդ ուղղությամբ ենք կատարելու մեր ներդրումները։ Ծրագիրը ներառական բնույթ ունի և ներառելու է հասարակության տարբեր շերտերի։ Մեր համագործակցությունը Շիրակի մարզի հետ սկսվել է դեռևս երկրաշարժի տարիներից, դրանից հետո էլ մենք մշտադիտարկումներ են անցկացրել տարածաշրջանում»,- նշում է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։
Ծրագիրն իրականացվելու է մարզի 29 բնակավայրերում, որում ներառված են երեք խոշորացված համայնքներ ու ևս 4 գյուղեր։ Շահառու բնակավայրերը՝ ըստ ներդրված ինդեքսների գնահատման, խմբավորվել են թույլ, միջին և բարձր զարգացած խմբերի։ Կիրառվել են նաև գնահատման մի քանի այլ չափորոշիչներ։
«Չափանիշները ենթադրում են, որ էդ տարածքներում լինի 10-15 հազար բնակչություն։ Էդ չափանիշը ենթադրում է, որ քաղաքային համայնք չլինի, քանի որ սա գյուղերի զարգացման ծրագիր է։Համայնքը պետք է ունենա որոշակի մշակութային ուղղվածություն, պատմություն։ Այս ամենը հաշվի առնելով էլ մենք ընտրեցինք Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքները, որոնք ներառում են 21 բնակավայրեր, ինչպես նաև Անի խոշորացված համայնքից 4 բնակավայր ու Լեռնակերտ, Հառիճ, Պեմզաշեն ու Նահապետավան գյուղերը»,- նշում է LEAD4 Shirak ծրագրի ղեկավարի տեղակալ Հուսիկ Սարգսյանը։
Համայնքներում ստեղծվող աշխատանքային ակտիվ խմբերում ներառված բնակիչներն ու համայնքների ղեկավարները կստանան զարգացման ծրագրեր կազմելու և ներկայացնելու գիտելիքներ ու հմտություններ։ Ավստրիական զարգացման գործակալությունը տրամադրել է շուրջ չորսուկես միլիոն եվրո դրամաշնորհ, գյուղերում կստեղծվի 50 աշխատատեղ, և նորարարական գաղափարները կայուն եկամտաբերության ապահովման միջոց կդառնան։
« Մենք ինչ ունենք՝ Շիրակի դաշտավայր, որը ավանդական հատիկային և կարտոֆիլագործության ամենալավ ալտերնատիվներից մեկն է, սա շատ մեծ պոտենցիալ է իհարկե, բայց ինչ երաշխիք, որ հատկապես միայն այդ երկու կուլտուրաներն են, որ կարելի է Շիրակի դաշտավայրում աճեցնել, և չի կարելի մի նոր բան, մի նոր մշակաբույս ներդնել, որը կրկնակի ու եռակի եկամտաբեր, ավելի արդյունավետ կլինի գյուղացիների համար։ Մենք գոնե պիտի փորձենք։ Այս ծրագիրը մեր համայնքներին տալիս է այդ հնարավորությունը»,- նշում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։
Այս ծրագրում առանցքային են բնապահպանական բաղադրիչը և կանանց ներգրավվածության ապահովումը։ Մինչև տարեվերջ շահառու համայնքներում կավարտվեն մոնիթորինգային աշխատանքները, իսկ 2022 թվականից, ըստ ներկայացված ծրագրերի, կհայտարարվեն դրամաշնորհների մրցույթները, որոնց շրջանակներում յուրաքանչյուր ծրագրի համար կտրամադրվի 2000-ից մինչև 20 հազար եվրո գումար։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...