Մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային ներդաշնակ զարգացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը․ Գնել Սանոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային ներդաշնակ զարգացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը․ Գնել Սանոսյան

08:10 05.08.2021

ՀՀ վարչապետի առաջարկով, արդեն պաշտոնապես, նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գնել Սանոսյանը։

«Հայաստանի Հանրապետության համար այս դժվարին և կարևոր ժամանակահատվածում նման վստահության համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը եւ հավաստիացնում, որ ամբողջ իմ ներուժը, փորձը եւ գիտելիքը ծառայեցնելու եմ ՀՀ-ի տարածքային համաչափ զարգացմանը եւ մեր հայրենիքի հզորացմանը։
Գեղարքունիքի մարզպետ նշանակվելն ընկալել եմ որպես իմ ծննդավայրի, իմ մարզի զարգացմանը, բարգավաճմանը նպաստելու մեծագույն հնարավորություն։

Առաջնորդվելով այդ մոտեցումներով` պաշտոնավարմանս շուրջ երեք տարիների ընթացքում գործընկերներիս հետ միասին աշխատել ենք հանուն մարզի զարգացման, տարիներով կուտակված խնդիրների լուծման, նոր ծրագրերի ներգրավման ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզ ունենալու համար:
Մարզում` իմ ղեկավարման ժամանակահատվածում, պետական բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերն անհամեմատ շատ եւ բազմաբնույթ են եղել մարզի պատմության մեջ։

Մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։

Թողնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը՝ շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքապետերին, Գեղարքունյաց թեմին, մարզի ուժային ու իրավապահ համակարգի կառույցներին, պետական տարբեր գերատեսչությունների, առողջապահական եւ կրթական հաստատությունների աշխատակիցներին՝ ծավալած համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

Առանձահատուկ շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին եւ զինծառայողներին՝ հատկապես կորոնավիրուսային ու պատերազմական ծանր իրավիճակներում անձնուրաց նվիրվածության ու անմնացորդ ծառայության համար։
Եվ իհարկե շնորհակալ եմ իմ մարզի բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին` մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Հայաստանի և ողջ հայության համար դժվարագույն այս շրջանում, աշխատանքը պահանջում ու ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն, քան երբևէ։

Ուստի մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային ներդաշնակ զարգացմանը, մարզերում, համայնքներում ծառայությունների հասանելիության մեծացմանը, համայնքների տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքների հարստացմանը՝ քաջ գիտակցելով, որ մեր երկրի յուրաքանչյուր վարչատարածքային միավոր ունի իր առանձնահատկությունները, որոնք և հաշվի են առնվելու տարածքային կառավարում իրականացնելիս։

Գոյություն ունեցող խնդիրներին փորձելու ենք տալ համակարգային լուծումներ։

Պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի բարօրության։
Եվ մենք հաջողելու ենք, անկասկած հաջողելու ենք…
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

20:15 20.08.2025

Զարեհ Սինանյանը մեկ օրով մեկնում է արձակուրդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ: Արձակուրդ տրամադրելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սինանյանը արձակուրդ է մեկնում 1 օրով. նա արձակուրդում կլինի օգոստոսի 29-ին: ...

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

20:07 20.08.2025

Արման Մուսիկյանը՝ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրն այս մրցաշարում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանին։ Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի […] ...

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

BACK_TO_TOP