12:30 13.07.2018
Գյումրիի Շիրազի հուշատուն թանգարանի շենքը վտանգված է: Այս մասին բարձրաձայնում են Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության մասնագետները, որոնք թանգարանում ուսումնասիրություններ են կատարում: Նրանց խոսքով՝ շենքի հիմքերը խոնավանում են: Նույն իրավիճակն է նաև Գյումրիի պատմական միջուկում գտնվող բոլոր շենքերում, իսկ պատճառը քաղաքի հին ջրահեռացման համակարգի՝ քյարիզների անգործությունն է: Դրանք վաղուց քարով, հողով ու ասֆալտաշերտով են ծածկվել, ինչի պատճառով էլ, ըստ մասնագետների, գրունտային ջրերի մակարդակը բարձրացել է ու խոնավացրել շենքերի հիմքերը:
Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում սեյսմիկ ծառայության մասնագետները շենքի վիճակն են ուսումնասիրում, նաև տարածքում բացված ստորգետնյա ինժեներական կառույցը, որը քյարիզ է հիշեցնում: Քյարիզները հին քաղաքում են կառուցվել, ներկայիս Կումայրի պատմական միջուկի տարածքում: Սա էլ մասնագետներին ենթադրել է տալիս, որ բացվածը ինժեներական կառույց է: Իսկ դրանք մի քանի նպատակներով են կառուցվել, որպես ջրահեռացման, ջրամատակարարման և հաղորդակցման միջոց: Պարզելու համար, թե Շիրազի հուշատան բակում բացվածն ինչ նպատակի է ծառայել, պետք է փորման ախատանքներ կատարեն:
Անցած տարի էլ Ռուսթավելի փողոցում բացվեցին, մասնագիտական հանձնախումբ կազմվեց, քյարիզների ուսումնասիրությամբ ու քարտեզագրմամբ էին զբաղվելու: Բայց մասնագետների խումբը էլ չի աշխատում, ֆինանսական միջոցներ չեն հատկացվել:
Ըստ մասնագետների՝ թանգարանի շենքի փրկությունը դրենաժային համակարգի կառուցումն է: Այս մասին թանգարանի տնօրենը 4 տարի առաջ է բարձրաձայնել, սակայն կառավարությունը միջոցներ չի հատկացրել: Հիմա նորից են դիմելու, բայց ոչ միայն տնօրենը, նաև սեյսմոլոգներն ու Կումայրի արգելոց-թանգարանի տնօրինությունը: Սպասում են սեսմոլոգիական ուսումնասիրությունների ավարտին:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...