Առաջնագծում լարվածությունը նվազել է, բայց իրավիճակը կարող է արագ փոփոխվել․ ԱՀ անվտանգության հարցերով խորհրդական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+19.09 oC

Առաջնագծում լարվածությունը նվազել է, բայց իրավիճակը կարող է արագ փոփոխվել․ ԱՀ անվտանգության հարցերով խորհրդական

10:46 16.07.2018

Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:

«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների:

«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները: Դրանք կլինեն տասն օր հետո, մեկ ամիս, թե մեկ տարի հետո, առայժմ պարզ չէ, բայց այն, որ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ակնհայտ է»,- ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը դիտարկում է նաև քննարկվող վարկածներից այն, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, բայց նշում է, որ պատերազմի վերսկսման այսպիսի վարկածները շատ են:

«Մարդկանց մի խումբ կա, որ համարում են, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որ կանգնեցրել էր Ադրբեջանին, որովհետև այն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանի ազդեցությունն ու առաջնության նշանակությունն ադրբեջանական կողմը չէր կարող հաշվի չառնել»,- նշեց նախագահի խորհրդականը:

Արցախի և Ադրբեջանի սահմանին ամենամեծ լարվածությունը սկսվել է ապրիլի 12-ից ու տևել շուրջ մեկուկես ամիս: Տիգրան Աբրահամյանը դժվարանում է նշել, թե որ փուլում է վտանգի նվազում կամ աճ նկատվում: Պատերազմական լարված իրավիճակն Աբրահամյանը կապում է բանակցային գործընթացի բացակայության հետ:

«Ընդհանուր գործընթացներում պատերազմի հավանականությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես, որ բանակցային գործընթաց այս պահին չունենք, իսկ երբ բանակցային գործողություններ չկան, պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանում է»,- նշեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում լարվածության աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների բանակ զորակոչվելով պայմանավորելուն, Աբրահամյանը տվյալ հանգամանքն այս իրադարձությունների հետ չի կապում:

«Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանն է վարում, կիրառվում է վերջին գոնե մի քանի տասնամյակում, և բացարձակապես կախված չէ ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի որդիների ծառայությամբ, դա ուղղակի բխում է այդ երկրի քաղաքական շահերից»,- ասաց խորհրդականը:

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում պայմանավորված է միջազգային գործընկերներին որոշ բաներ ցույց տալու ցանկությամբ:

«Ստատուս-քվոյի պահպանման հետ կապված խնդիր կա, Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, որովհետև իրավիճակն անընդհատ լարված է»,- ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացի անմիջական կողմ դառնալու հավանականությանը, Տիգրան Աբրահամյանը նշում է, որ միջնորդ երկրներն այս հնարավորությունը տեսնում են երկրորդ փուլում, երբ սկսվեն խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացները, իսկ մինչև Արցախը բանակցային գործընթացում չներգրավվի, Արցախի ու Հայաստանի համար արդյունավետ լուծումներ լինել չեն կարող:

«Թեմայի էական առաջին շահառուն Արցախն է, իսկ եթե նա չկա բանակցային գործընթացում, ապա այդ բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, ի վերջո, որոշողը հենց Արցախի Հանրապետությունն է»,- ընդգծեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP