Երևանում 19-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+24.09 oC

Երևանում 19-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

10:50 06.11.2018

Երևանում նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Սուրեն Թ.-ն՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակից արձակված 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր։ Հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի 34 ՏN 738 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կա կրակոցի հետք, ասֆալտի մի քանի հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

10:33 12.06.2025

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

10:19 12.06.2025

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

10:18 12.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...

Հրդեհ Օձուն գյուղում

10:00 12.06.2025

Հրդեհ Օձուն գյուղում

Հունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP