«Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է». Ջորջ Քենթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+24.09 oC

«Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է». Ջորջ Քենթ

11:27 06.11.2018

Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների մասին «Ամերիկայի Ձայնը» զրուցել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի հետ, որը վերջերս այցելել էր Հայաստան:

«Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է բարձրաստիճան դիվանագետը:

Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն արտահայտվեց գարնանը տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխության տեսքով: Նա նշում է, որ այժմ հայերը հնարավորություն ունեն իրենց կարծիքն արտահայտել ընտրաթերթիկի միջոցով խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճ, անվտանգ Հայաստանին և կշարունակի մնալ բարեկամ ու գործընկեր Հայաստանի որդեգրած այս նոր ճանապարհին:

Պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան և տարածաշրջան: Նա վերահաստատել էր, որ ԱՄՆ-ը սատարում է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, որը հայտնի է որպես Մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

10:33 12.06.2025

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

10:19 12.06.2025

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

10:18 12.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...

Հրդեհ Օձուն գյուղում

10:00 12.06.2025

Հրդեհ Օձուն գյուղում

Հունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP