Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+20.09 oC

Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին

17:18 17.10.2018

IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը փոխել է Տաթևը՝ այն դարձնելով տարածաշրջանի մշակութային, զբոսաշրջային և հոգևոր կենտրոն։ Ինչպես տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար։

Միջոցառմանը ներկա են գտնվել Տաթևի և հարակից համայնքների բնակիչները, Երևանից ժամանած հյուրեր, զբոսաշրջիկներ։

Եկեղեցու վերաօծման արարողությունն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ։

«Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը հնարավոր դարձավ բարերարների այն խմբի շնորհիվ, ովքեր համախմբվել են IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շուրջ։ Առանց նրանց ջանքերի այս սրբազան գործը հնարավոր չէր լինի իրագործել։ Այս ուրախալի օրը  հնարավոր դարձավ նաև շինարարների, նախագծող ճարտարապետների տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ շնորհավորելով հավաքվածներին և տաթևցիներին եկեղեցու վերականգման և վերաօծման առթիվ։

«Տաթևի Վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծվել է 77 մշտական, 253 ժամանակավոր աշխատատեղ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI դարի 80-ականների վերջում՝ հնագույն վանական դամբարանի վրա խոյացող պարսպի վրա։ Անցած դարում եկեղեցին երկու անգամ տուժել է. 1931 թվականին վնասվել է երկրաշարժից, իսկ 1968-ին` քանդվել նոր սեյսմիկ ցնցումներից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP