22:10 29.06.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է մի շարք առանցքային և արդիական հարցերի շուրջ:
Մասնավորապես, թուրք պաշտոնյան անդրադարձել է այսօր Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվելիք օգնությանը, «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրիայի քրդական ուժերին և արտակարգ դրությանը:
«Ինչպես տեսաք, նույնիսկ ընտրությունների ժամանակ արտակարգ դրությունը մարդկանց առօրյա կյանքի վրաորևէ կերպ չազդեց: Արտակարգ դրությունը ոչ թե ընտրություն էր, այլ՝ անհրաժեշտություն: Իսկ դրա վերաբերյալ մեզ ուղղված ԵՄ-ի պահանջներն ուղղակի անարդարացի էին»,- ասել է Չավուշօղլուն:
Նա հաստատել է, որ Եվրամիությունը վավերացրել է Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու նախագիծը, ինչը նրա կարծիքով կարևոր քայլ է: Ըստ նրա` այդ գումարը Թուրքիային կտրամադրվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն ետ չի կանգնի իր այդ որոշումից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Անդրադառնալով «F-35»-ների շուրջ ստեղծված իրավիճակին՝ Չավուշօղլուն ասել է, որ չնայած սենատի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վավերացմանը, ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը խոսք է տվել, որ այդ ինքնաթիռներն, այնուամենայնիվ, կմատակարարվեն պաշտոնական Անկարային: Նրա պնդմամբ` Թրամփը կողմ է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորվեն և ընդլայնվեն:
Չավուշօղլուն նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկատարեն իրենց խոստումը և Սիրիայի քրդական ուժերից ետ կվերցնեն այն զենքերը, որոնք տրամադրվել էին քրդերին` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքար մղելու նպատակով:
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...
08:30 15.08.2025
Լավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԱրտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...
08:20 15.08.2025
Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ովՉինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...
08:10 15.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:00 15.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […] ...