00:26 18.12.2018
Ռուսաստանի ԱԳ նախարար Ս.Լավրովը նախօրեին հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան ավարտում են Հայաստանում «օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստման գործընթացը»:
Ըստ Լավրովի՝ այն կերաշխավորի թափանցիկությունը վտանգների և ռիսկերի տեսանկյունից՝ բնականաբար ՌԴ համար։
Ազգային առաջընթաց կուսակցությունը հայտնում է իր մտահոգությունն և անհանգստությունը նշված հայտարարության մասին՝ մասնավորապես հետևյալ հարցերի կապակցությամբ՝
1. Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները նման կարևոր փաստաթղթի մասին տեղեկանում օտար պետությունը ներկայացնող պաշտոնյայից, այն դեպքում, երբ բազմիցս հնչեցվել է, որ կարևոր որոշումները կայացվելու են միայն ժողովրդի գիտությամբ և համաձայնությամբ։
Դա նաև բխում է, իշխանությունը պատկանում է ժողովրդին բանաձևից, որի մասին բոլոր իշխանությունները շատ են սիրում խոսել։
2. Հաշվի առնելով, որ ասվածը չի վերաբերում ռուսական զորքի ներկայությանը ՀՀ-ում, որքանով է արդարացված մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ նման պարտավորության ստանձնումը:
Փաստորեն, պարտավորվելով երրորդ պետությանը տրամադրել մեր երկրի ներսում կատարվող ստրատեգիական նշանակություն ունեցող քայլերի թափանցիկ ինֆորմացիան, մենք զրկում ենք մեզ ինքնիշխանության շատ կարևոր տարրից։ Սա էր նաև գլխավոր պատճառներից մեկը, որ մենք մերժեցինք նախորդ իշխանություններին, որ քաղաքացու մեջքի հետևում իր ինքնիշխանությունը գործարքի առարկա չդառնա։
Ազգային առաջընթաց կուսակցությունը ակնկալում է և պահանջում, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կհրապարակվեն հիշյալ փաստաթղթի մասին լիարժեք պարզաբանումներ գործող կառավարության կողմից։
10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:15 31.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.9 դրամ: ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...