Թուրքիայի Կարմիր մահիկի շուրջ ծագած սկանդալը շարունակվում է նոր բացահայտումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+26.09 oC

Թուրքիայի Կարմիր մահիկի շուրջ ծագած սկանդալը շարունակվում է նոր բացահայտումներով

15:49 28.02.2023

Հայտնի է դարձել, որ թուրքական Կարմիր մահիկը վաճառել է ոչ միայն այն վրանները, որոնք տրվել են երկրաշարժից տուժած բնակիչներին, այլև օգտագործված ապրանքները, որն ուղարկվել է համապատասխան շրջաններ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Մուրադ Աղըրելը։

2021 թվականին հրապարակվել են տվյալներ նախորդ տարիների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2019-ին վաճառվել է 1 մլն, իսկ 2020-ին 759․000 օգտագործված ապրանք։

«Ահա՛ 98.000 (մոտ 5200 դոլար-խմբ․) լիրա աշխատավարձ ստացող գլխավոր տնօրենի և 76.000 (մոտ 4000 դոլար-խմբ․) լիրա ստացող օգնականների ղեկավարած Կարմիր մահիկը։ Շատ ափսոս․․․ Նշանակում է, որ, եթե «Ahbap» միությունը գումար չտար, Կարմիր մահիկը պիտի սպասեցներ վրանների ուղարկումը։ Երբ ասում էր, որ պատասխան եք տալու, կատակ չէի անում»,- գրել է Աղըրելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետ

12:38 03.06.2025

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետ

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի […] ...

Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

12:30 03.06.2025

Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել […] ...

Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին

12:19 03.06.2025

Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին

Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու […] ...

ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը

12:12 03.06.2025

ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս […] ...

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը

12:05 03.06.2025

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […] ...

SHANTNEWS

12:00 03.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP