Հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները ՀՀ-ից շատ մեծ են. Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները ՀՀ-ից շատ մեծ են. Մխիթար Հայրապետյան

17:48 19.12.2018

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է 18-35 տարեկան հայազգի ձեռներեցների համար նախատեսված «Ներուժ» ծրագրի մասնակիցների հետ և ելույթ ունեցել.

«Հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները Հայաստանի Հանրապետությունից շատ մեծ են: Երկու օր առաջ իմ ունեցած ելույթում ես ասացի, որ նախկինում՝ տարիներ շարունակ, Հայաստանը ունեցել է միակենտրոն, բացառապես հայաստանակենտրոն մոտեցում՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով Սփյուռքին: Այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ Սփյուռքի նախարարության 6-7 ամիսների ընթացքում, թե՛ նաև «Իմ քայլը» դաշինքի՝ Սփյուռքի համար նախատեսված հատվածում սևով սպիտակի վրա հստակ գրված է Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը Սփյուռքի առջև: «Ուժեղ Հայաստան՝ ուժեղ Սփյուռք» և հակառակը՝ «Ուժեղ Սփյուռք՝ ուժեղ Հայաստան» հայեցակարգը լինելու է նոր իշխանությունների օրակարգում»:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ մենք տարիներ շարունակ խոսել ենք Սփյուռքի ներուժից՝ բացառապես հղում կատարելով Սփյուռքի հարստությանը, նյութական կարողություններին՝ բաց թողնելով ամենակարևորը՝ հայ մարդուն, նրա միտքը և տաղանդը.

«Մի բան, որ այսօր դուք անընդհատ կլսեք վարչապետի և նոր Հայաստանի պաշտոնյաների շուրթերից: Պետությունը այսուհետ, առավել քան երբևէ, կարևորելու է Ձեզ Ձեր նորարար մտքերով, տաղանդով ոչ ստանդարտ մտածողությամբ: Մենք հույս ունենք, որ մշտապես լծվելու ենք այդ ներուժը վերարտադրելու գործին: Երբ որևէ պետություն ցանկանում է ընդգծել իր հզորությունը, հղում է կատարում պաշարներին, բնական ռեսուրսներին:

Մենք էլ ասում ենք, որ ունենք ոսկի, բայց թույլ տվեք ինձ համարձակվել ու ասել՝ մենք ունենք այնպիսի ներուժ, ռեսուրս, որն ավելին է: Այո՛, ավելին է նավթից գազից, ոսկուց և դա դուք եք՝որպես հայ մարդ, ձեր մտածողությամբ, ձեր մտքով, հետևաբար, այս ռեսուրսը հնարավոր է մշտապես վերարտադրել. այն անսպառ է լինելու: Ճիշտ քաղաքականության շնորհիվ մենք կարողանալու ենք վերարտադրել մեր ռեսուրսը»:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հեղափոխությունը  երազելու հնարավորություն տվեց ժողովրդին: Նա հորդորել է սփյուռքահայ երիտասարդներին շարունակել երազել և գնալ այդ երազանքների հետևից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

BACK_TO_TOP