Դատական երկու հայց՝ ընդդեմ Արտաշատի պետական թատրոնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+17.09 oC

Դատական երկու հայց՝ ընդդեմ Արտաշատի պետական թատրոնի

16:24 30.11.2018

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, թատրոնի փոխտնօրենը և մի քանի դերասաններ  այսօր լրագրողների հետ զրուցել են Արտաշատի թատրոնում տեղի ունեցող իրադարձությունների մասին: 
Թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը և թատրոնի դերասանուհիներից մեկը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ թատրոնի ղեկավարության:
Թատրոնի ներկայիս տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2017-ից, նշում է, որ գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի հետ կոնֆլիկտը հատկապես սրվել է թատրոնի դերասանուհիներից մեկի աղջկա բեմադրության պատճառով.
«Դատավարության ընթացքում պարզվել է, որ  Հայկ Մնացականյանն է միջնորդել, որ այդ աղջիկը դիպլոմ պաշտպանի, աշխատի, աշխատավարձ ստանա: Սույն թվականի մայիսի 17-ին ես լինում եմ դասի ու ինձ ասում են, որ փորձը ձախողվել է, դերասանների մեծ մասը հրաժարվում է աշխատել Հայկ Մնացականյանի հետ: Ի՞նչ էր մնում ինձ, ազատել աշխատանքից»:
Թատրոնի տնօրենի խոսքերով՝ Հայկ Մնացականյանը 20 տարի աշխատել է այդ թատրոնում, սակայն դերասանները նրա հետ խնդիրներ են ունեցել: Տնօրենը նշում է, որ գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանին աշխատանքից ազատել է պայմանագիրը չերկարաձգելու տարբերակով. սպառվել է պայմանագրի ժամկետը, նոր պայմանագիր չի կնքվել, և գեղարվեստական ղեկավարը դատի է տվել թատրոնի ղեկավարությանը:
«Այժմ թատրոնի հետ կապված կա 2 դատական հայց, մեկը նախկին գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի դատական հայցն է, որը գտնվում է առաջին ատյանի դատարանում, իսկ մյուսը թատրոնի դերասանուհիներից մեկի դատական հայցն է, որն առաջին ատյանին դատարանում բավարարվել է՝ հօգուտ թատրոնի, սակայն ուղարկվել է Վերաքննիչ, որից հետո վերադարձվել է առաջին ատյան: Այս պահին 2 գործերն էլ գտնվում եմ առաջին ատյանի դատարանում: Մենք մտավախություն ունենք, որ Հայկ Մնացականյանը կարող է միջամտել դատական գործընթացներին, քանի որ վերջինս ծանոթներ ունի դատական համակարգում. դատավորն իրեն մտերիմ մարդ է: Այս խնդրով նամակ ենք ուղարկել Ազգային ժողով և վարչապետին»,- նշեց թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը:
Թատրոնի դերասան Գագիկ Թովմասյանը պատմեց, որ իրենց դատի տված աղջիկը չի կարողացել բեմադրությունը հաջողել․
«Ես 40 տարի է՝ աշխատում եմ այս թատրոնում, ասացին՝ մեր գործընկերուհու աղջիկն է, օգնենք, որ մի բան ստացվի, սակայն այնպես եղավ, որ մեզ տվյալ ներկայացման մեջ դերեր չբաշխվեցին, մենք ամեն ձև օգնում էինք, չկարողացավ բեմադրել և իրեն աշխատանքից ազատեցին, իսկ ինքը դատի տվեց թատրոնը»:
Դերասանների խոսքերով՝ գեղարվեստական ղեկավարն անընդհատ պաշտպանել է աղջկան: Նրանք ասում են, որ Հայկ Մնացականյանը վերջին 3 տարիներին պիեսներ չի բեմադրել, սակայն 2016-ին ոչինչ չանելու համար թատրոնի նախկին տնօրենից ստացել է 265 հազար դրամ:
Թատրոնի տնօրենը և դերասանները նաև նշում են, որ Հայկ Մնացականյանի բեմադրած ներկայացումները խեղաթյուրում են երեխայի հոգեբանությունը, և Թումանյանի ստեղծագործության հիման վրա պատրաստված ներկայացումից հետո բազմաթիվ ծնողներ նամակ- բողոքներ են հասցեագրել թատրոն:
«Թատրոնը գործադուլ կանի, եթե Հայկ Մնացականյանը հետ գա: Մենք բացատրագրեր ենք գրել, որ չենք ցանկանում աշխատել այդ դերասանուհու հետ, որն այժմ դատի է տվել թատրոնը»,- նշեց թատրոնի փոխտնօրեն Կամո Մնացականյանը:
Նշենք, որ այս պահին թատրոնը չի ցանկանում որևիցե մեկի հետ աշխատել՝ որպես գեղարվեստական ղեկավար, հրավիրվել են տարբեր ռեժիսորներ, թատրոնն այս տարի ունեցել է 4 նոր ներկայացում, այժմ պատրաստվում է 5-րդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

23:59 12.06.2025

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

23:51 12.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

23:48 12.06.2025

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

23:39 12.06.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

23:30 12.06.2025

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

23:26 12.06.2025

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP