TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Երևանում 19-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը բացահայտվել է

20:13 12.11.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 19-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի խոռոչի […]

̰
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա

20:09 12.11.2018

Ավստրալիայի Պերտ քաղաքի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա: Այս մասին հայտնում է TCH-ն: Հաղորդվում է, որ սերֆինգով զբաղվելիս գիշատիչը հարձակվել ու բռնել է 20-ամյա սերֆերի ոտքից։ Տղային, սակայն, հաջողվել է դուրս պրծնել նրա երախից ու հասնել ափ: Այստեղ վիրավոր երիտասարդին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Աղբյուրը հայտնում է, որ […]

̰
Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողին

20:00 12.11.2018

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետախուզվող է հայտնաբերել: «Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Պ. Սևակի փողոցի 8-րդ շենքի դիմացից հայտնաբերվել և բերման է ենթարկվել նոյեմբերի 6-ից ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1951 թ. […]

̰
Բելգիայի ՊՆ ղեկավարը իրեն ազգայնական է որակել

19:52 12.11.2018

Բելգիայի պաշտպանության նորանշանակ նախարար Սանդեր Լունեսը երդմնակալության արարողության ընթացքում հայտարարել է, որ ինքն ազգայնական հայացքներ ունի, գրում է РИА Новости-ն: Լունեսը ներկայացնում է աջ արմատական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, որը համարվում է Բելգիայի իշխող կոալիցիայի մի մասը: «Լինելով ազգայնական՝ ես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի խորհրդանիշը և հարգում եմ խորհրդանիշի ընտրության հարցում անհատականությունը»,- ասել է […]

̰
Այսօր Երևանում քանդված շինությունը հակասությունների պատճառ է դարձել

19:45 12.11.2018

SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Երևանում այսօր ապօրինի շինություն է քանդվել: Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: […]

̰
Կենսաթոշակառուն ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի մշակութային միջոցառումների անվճար տոմսեր ստանալու համար

19:43 12.11.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, թե ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել սոցիալական ապահովության ծառայության տրամադրված մշակութային միջոցառումների տոմսերը ստանալու համար: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հարգելի կենսաթոշակառուներ, ինչպես տեղեկացել եք, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր։ […]

̰
Հայկ Մարությանը քննարկել է Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոնի կառուցման հարցը

19:40 12.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում: Հայկ Մարությանը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ […]

̰
Twitter-ում կավելանա օգտատերերի համար ամենասպասված գործառույթը

19:36 12.11.2018

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին հայտնել է, որ Twitter-ում ավելացնելու են խմբագրման հնարավորություն: Այս մասին հայտնում է The Next Web-ը: Այս մասին Դորսին հայտնել է Նյու Դելիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: «Մեր բազմաթիվ օգտատերերը ցանկանում են թվիթների խմբագրման հնարավորություն ունենալ, որպեսզի ուղղեն թվիթներում արված սխալները»,- ասել է Ջեք Դորսին: Նա նաև հավելել է, որ մարդիկ խմբագրման […]

̰
Ներկա փուլում հայ-թուրքական սահմանի վերաբացումն անհնար է. Գևորգ Պետրոսյան

19:33 12.11.2018

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը միշտ էլ խոսել է հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Հայազգի պատգամավոր Կարո Փայլանը վերջերս հիշեցրել է 26 տարի շարունակ հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին: «Ես որպես Թուրքիայի քաղաքացի, ցանկանում եմ, որ Թուրքիայի համար լավ լինի, ուզում եմ, որ Թուրքիայի բոլոր հարևանների հետ հարաբերությունները լավ լինեն»,- ասել էր հայ պատգամավորը: «Հորիզոնի» տաղավարում այս թեմայի […]

̰
Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է դերասան Արմեն Ջիգարխանյանին

19:24 12.11.2018

Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու: Այս մասին գրված է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանի ֆեյսբուքյան էջում: Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր […]

̰
Նոյեմբերի 12-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 451 դատապարտյալ

19:20 12.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 451 դատապարտյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 28, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 33, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ […]

̰
ՀԱԿ-ը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

19:10 12.11.2018

Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդն այսօր նիստ է գումարել, որի քննարկման առարկան է եղել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Շուրջ 4 ժամ տևած բուռն քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ հարցի առնչությամբ, սակայն կուսակցության անդամները հայտարարել են, որ ՀԱԿ-ը այսօր որոշում է կայացրել […]

̰
Անգելա Մերկելին շփոթել են Ֆրանսիայի նախագահի տիկնոջ հետ

18:33 12.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս օրերին Ֆրանսիայում անցկացվող Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ, երբ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները ելույթ են ունեցել հանրության առաջ: Նշվում է, որ 100-ամյա մի կին դիմել է […]

̰
ԵՄ-ն մտադիր է դյուրացնել բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքի տրամադրման գործընթացը

18:26 12.11.2018

Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել ու բարելավել միգրացիոն օրենքների որոշ կետեր: Մասնավորապես դիտարկվում է ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների բարձր որակավորում ունեցող մասնագետների համար դյուրացնել կապույտ անցագրի տրամադրման գործընթացը, որով նրանք ավելի հեշտ մուտք կգործեն ԵՄ երկրներ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի 2019 թվականի աշխատանքային ծրագրում: «Եվրոպան պետք է ավելին անի օրինական միգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում: […]

̰
Հայկական կողմը ցանկանում է ադրբեջանցիների հետ օպերատիվ կապ ունենալ հրամանատարների միջև. Տոնոյան

18:22 12.11.2018

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են կոնկրետ պաշտոնյաներ, որոնց լիազորված է պահել այդ կապը: Այդ կապը մինչ այժմ գործում է անխափան, նույն կերպ են գործում նաև Դուշանբեի պայմանավորվածությունները: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նախարարությունում, ըստ Տոնոյանի, կարծում են, որ ճիշտ կլիներ հայաստանցի ու ադրբեջանցի հրամանատարների միջև […]

̰
Կովկասյան ընձառյուծի պահպանության համար հուշագիր է ստորագրվել

18:20 12.11.2018

Համագործակցություն հանուն կովկասյան ընձառյուծի պահպանության. այսպիսի հայտարարություն են տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը (WWF-Հայաստան)  համագործակցության հուշագիր են ստորագրել։ Համաձայն հուշագրի WWF-Հայաստանը «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում պարտավորվել է աջակցել […]

̰
Արցախում արտադրված մարտական ԱԹՍ-ները ներառված են ԶՈւ սպառազինության մեջ

18:15 12.11.2018

Արցախում ներկայացված մարտական անօդաչու թռչող սարքերը, որոնք ներկայացվել են զորավարժությունների ընթացքում, արդեն իսկ մտցված են զինված ուժերի սպառազինության մեջ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ դրանք միակը չեն, կան նաև այլ զինատեսակներ, որոնք ոչ թե հետազոտական, այլ պատրաստի փուլում են և ներառվում են բանակի սպառազինության մեջ: Այն հարցին, […]

̰
Համաներման ակտի կիրառման հիմքով կարճվել է 63 քրեական գործի վարույթ

17:49 12.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 63 քրեական գործի վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը. Տոնոյան

17:45 12.11.2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին երկրների ղեկավարները որոշել են անդրադառնալ դեկտեմբերին, և մինչ այս եղած քննարկումների մանրամասները հայտնի չեն և չեն բացահայտվում: Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը, և նախարարը սխալ է համարում հակառակ […]

̰
Տնաշեննե՛ր, պետք չէ ձեզ 85 տոկոս, դուք հո Նիկոլ բաշի չե՞ք սարքում. Արմեն Աշոտյան

17:41 12.11.2018

ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց` իրեն վախեցնում է այն, որ ժողովուրդը կարող է կրկին հիասթափվել: Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին` Աշոտյանն ասաց. «Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ հույսեր արթնացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույզերը գահավիժեն: Ես մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական […]

̰
Վարկով 100 մլն դոլարի զենքի գնումը դեռ չի սկսվել. Տոնոյան

17:22 12.11.2018

Ռուսաստանից վերցված հարյուր միլիոն դոլար վարկով գնվող զենքի մատակարարումները դեռ չեն սկսվել: Դրանց վերաբերյալ կան պայմանավորվածություններ, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ զենքի արտադրությունը մասնակիորեն արդեն սկսվել է, բայց մատակարարումը դեռ չի սկսվել:

̰
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն ոչ մի տարածք չի ազատագրել, առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում

17:17 12.11.2018

Դուշանբեի պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում, և հայկական կողմը, ըստ Տոնոյանի, կատարել է հաջող գործողություններ, որպեսզի թույլ չտրվի ամրանալ այդտեղ: Թեև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ըստ Տոնոյանի, բողոքում են կրակոցներից, սակայն տարակուսելի է, որ ադրբեջանական […]

̰
Հնարավոր է՝ Հայաստանը նոր ռազմական վարկ վերցնի ոչ միայն Ռուսաստանից. Տոնոյան

17:12 12.11.2018

Հայաստանն իր պաշտպանական բյուջեում նախատեսել է միջոցներ, որոնք տրամադրվելու են ռազմական նախորդ վարկերի մարմանը, ինչպես նաև նոր վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Դավիթ Տոնոյանը: ShantNews.am-ի հարցին՝ Հայաստանը մտադիր է նոր վա՞րկ վերցնել, Տոնոյանը ասաց՝ այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը: Ճշտող հարցին՝ կրկին Ռուսաստանի՞ց, Տոնոյանը պատասխանեց՝ ոչ միայն, ապա նաև ավելացրեց, […]

̰
Բանակի սննդի կազմակերպումը կիրականացնեն մասնավոր ընկերությունները

17:10 12.11.2018

Հայաստանի զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպմամբ կզբաղվեն մասնավոր ընկերությունները, ոչ թե հենց պաշտպանության նախարարությունը: Սրա վերաբերյալ մտադրություններն այսօր ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ դա անելու են առաջիկա տարիներին՝ որակյալ սննդի անցնելու նպատակով: Ինչ վերաբերում է հագուստին, ապա այն նույնպես փոխվում է, մասնավորապես ներքնաշորերի մասով: Տոնոյանը բացատրեց, որ մասնավոր ընկերություններին պատվիրել են […]

̰
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ «Սասնա ծռերին» միանալու պատճառների մասին

17:06 12.11.2018

Քաղաքագետ, արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս տեղեկատվությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփան Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե ինչու հենց «Սասնա ծռերը», Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք «հայրենասեր են»: «Նրանց ծրագրին ընտրարշավի ժամանակ կծանոթանաք և կտեսնեք, որ նրանք Արևմուտքի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը […]

̰
1000 դրամների հիմնադրամը հաջողված ծրագիր է. Տոնոյան

17:01 12.11.2018

Նախորդ իշխանությունների օրոք ստեղծված հիմնադրամը, որ հազարական դրամներ է հավաքում հարկատուներից՝ զինծառայողների ապահովագրություն իրականացնելու համար, շատ հաջողված ծրագիր է: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այս մասին հայտնել է այսօրվա ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ տնտեսական զարգացման արդյունքում կգա ժամանակ, երբ այդ հիմնադրամի կարիքը չի լինի, բայց այն հիմա խնդիր է լուծում: Տոնոյանը նշել է, […]

̰
Զորացրումից հետո զինծառայողներին կտրվի 1400 ծառայողական բնակարան. Տոնոյան

16:53 12.11.2018

1400 զինծառայողի ծառայողական բնակարան զորացրումից հետո տրվելու է հենց զինծառայողներին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Վերջին մեկ ամսվա ընթացքում այդպիսի բնակարան է ստացել 122 զինծառայող, մյուսների ստացումը կազմակերպվում է այս ընթացքում՝ շենք առ շենք անցնելու միջոցով: Տոնոյանն իր առջև խնդիր է դրել մինչև տարեվերջ լուծել այդ խնդիրը, սակայն կարծում […]

̰
Ընտրությունն արդեն կատարված է. Տոնոյանը՝ կործանիչ ինքնաթիռների գնման մասին

16:50 12.11.2018

Ընտրությունը արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը: Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Հայաստանի բանակի համար կործանիչ ինքնաթիռներ գնելու մասին հարցին: Տոնոյանը չհերքեց, որ դիտարկվել են ռուսական «Սու-30»  և շվեդական «Գրիպեն» ինքնաթիռների տարբերակները: Այլ տարբերակներ դիտարկվե՞լ են, թե՞ ոչ, Տոնոյանը չմանրամասնեց:

̰
Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում

16:46 12.11.2018

Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana-ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում, հայտնում են նախագահի աշխատակազմից «Թույլ տվեք […]

̰
Մեզ մերժեցին որպես իշխանություն, բայց այսօր մեզ ընտրելու են ոչ որպես իշխանություն. Արմեն Աշոտյան

16:41 12.11.2018

ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն էականորեն տարբերվում են թե՛ նախորդ, թե՛ աշխարհում տեղի ունեցող բոլոր ընտրություններից, քանի որ այստեղ իշխանության ընտրություններ չեն: Աշոտյանի խոսքերով` առաջատարն այստեղ պարզ է` «Իմ քայլը» դաշինքն է, իսկ ավելի կոնկրետ` ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ թե վարչապետի ընտրություններ են. թեկնածուն տեսանելի է, […]

̰
BACK_TO_TOP