TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Նաիրա Զոհրաբյանը հերքել է ԲՀԿ-ի անվան շուրջ մամուլում շրջանառվող լուրերը

12:53 13.11.2018

«Չի կարելի ինչ-որ բան հորինել, այդ հորինվածքը ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և սկսել Կիկոսի մահի ժանրով փորձել հետևանքների վերաբերյալ հետևություններ անել ու պարզաբանումներ պահանջել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ Գագիկ Ծառուկյանն,  այսպես կոչված,  նախընտրական ԱՁ-ներ է բացում, որտեղ գրանցում […]

̰
Հողազավթումը գողություն է երկրից, դա մեր բոլորի ունեցվածքի գողությունն է․ Մեսչյանը՝ ապօրինի շինարարության մասին

12:45 13.11.2018

«Հողազավթումը գողություն է երկրից, դա մեր ունեցվածքի գողություն է, մեր բոլորիս ունեցվածքի գողությունն է․ մի՛ արեք։ Հողազավթումը վերջացավ, տղե՛րք, ոչ մի քառակուսի մետր հող մի՛ զավթեք, որովհետև պրոբլեմ եք ունենալու», – Երևանի ավագանու այսօրվա նիստից առաջ այս խոսքերով է Երևանի գլխավոր ճարտարապետը բնորոշել քաղաքում կատարվող հողազավթումներն ու,  ընդհանուր առմամբ,  իրականացվող ապօրինի շինարարությունը։ Արթուր Մեսչյանը հորդորեց […]

̰
Եկամտահարկերը համահարթեցնելու ենք բոլորի համար. Նիկոլ Փաշինյան

12:44 13.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նոյեմբերի 13-ի նիստում խոսեց Կառավարության կողմից աշխատանքի խրախուսման ևս մեկ տարբերակի` եկամտահարկի համահարթեցման նախագծի մասին: «Մենք ասել ենք, որ 36 և 28 տոկոս եկամտահարկերը իջեցնելու, դարձնելու ենք համահարթ բոլորի համար` 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ, առաջինը` մենք, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրորդ` մենք […]

̰
Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնախմբի ղեկավար

12:40 13.11.2018

Այսօր տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գործունեության պաշտոնական մեկնարկին նվիրված ասուլիս: Հանձնախմբի ղեկավար Ուրսուլա Գաչեկը, ներկայացնելով առաքելության նպատակը, սկզբում նշեց, թե ինչ են պատրաստվում անել առաջիկա շաբաթների ընթացքում: «Հիմնական խումբը կազմված է 13 անդամներից, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչներ են: Մեր […]

̰
Լարսի անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը Վրաստան

12:36 13.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել է, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։ «Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են։ Խորհուրդ ենք տալիս […]

̰
Մեր գործունեության հիմքում աշխատանքի խրախուսման քաղաքականությունն է. Նիկոլ Փաշինյան

12:29 13.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թ. պետական բյուջեի նախագիծն իներցիոն է համարում, որովհետև այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք իրենք ստացել են որպես ժառանգություն: Նոյեմբերի 13-ին խորհրդարանում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում նախագծում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն […]

̰
Այն մարդիկ, որ պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերում էին․ Մեսչյան

12:28 13.11.2018

Երևանի գլխավոր ճարտարապետը կարծում է, որ նախկինում կատարված ապօրինի շինարարությունը այլ հարց է, բայց այսօրվանից դա պետք է դադարեցնել։ Նախկինում արված շինարարությունն էլ, ըստ նրա, կատարվել է պատասխանատուների անգործության, երբեմն էլ՝ հատուկ քաջալերման պայմաններում։ Այս մասին Մեսչյանն այսօր լրագրողներին ասել է Երևանի ավագանու նիստից առաջ։ «Այն մարդիկ, ովքեր պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, […]

̰
Հավակնոտ ուղղություններին միայն բյուջետային ծախսերով չէ, որ պետք է հասնենք. Ատոմ Ջանջուղազյան

12:25 13.11.2018

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին դիմելով՝ ընդգծեց այն հավակնությունը, որը կառավարությունը ներկայացնում է, այն է`բեկում իրականացնել` տնտեսության կառուցվածքը տեխնոլոգիական նոր մակարդակի հասցնելու համար: «Բյուջեում արտացոլված ուղղությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, որ դրված խնդիրներով այդ նպատակին կամ չենք հասնելու, կամ բավական դանդաղ ենք հասնելու»,- ասաց նա: Մելքումյանը նաև […]

̰
Երբ ասվում է՝ ապօրինի շինարարությանը վերջ, դա շոու չէ․ մի՛ արեք․ Մեսչյան

12:12 13.11.2018

«Ես ուզում եմ ճշգրիտ հասկանանք՝ երբ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարությանը վերջ, դա հեռուստատեսային ծրագիր չէ, դա շոու չէ։ Ամեն մի ասված նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն։ Մի՛ արեք», – Երևանի ավագանու նիստից առաջ այս խոսքերով ապօրինի շինարարությանն անդրադարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքերը մասնավորապես վերաբերում էին երեկ ուղիղ եթերում քանդված ապօրինի […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 14-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի

12:10 13.11.2018

Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև […]

̰
Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է «Շախմատ» հայկական կոնյակը. հասույթի մի մասը կուղղվի Հայաստանում անտառային տարածքների վերականգնման ծրագրին

12:06 13.11.2018

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել  է գաղտնի նախագիծը, որի մասին նախօրոք հայտնել էր սոցիալական ցանցերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն է սկսել, որի վաճառքից ստացած հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի: «Այսօր ես ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 […]

̰
Եթե ցրված ռեսուրս ունենք, պետք է միավորել, ճիշտ արդյունք ստանալ. Ջանջուղազյան

11:53 13.11.2018

Խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Սերգեյ Բագրատյանին դիմելով՝ նշեց, որ 2019թ. պետական բյուջեից հանրային սպասելիքները մի փոքր այլ էին, ենթադրվում էր, որ կլինի նոր Հայաստան, նոր բյուջե: «Այս իներցիոն բյուջեի մեջ պետք է կարողանանք տեղադրել այն նորույթը, մտածելու որակը, որը պիտի բան փոխեր մեր սպասելիքներում: Կա՞ ծախսերի […]

̰
Գերմանիայում ՀՀ դեսպանի նկատմամբ մեղադրանքներն արժանահավատ չեն. ՀՀ ԱԳՆ

11:49 13.11.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի անվան շուրջ ծագած աղմուկը, թե նա կապված է հանցավոր խմբավորումների հետ, չի կարող արժանահավատ լինել, քանի որ մանրամասն ուսումնասիրվել են բոլոր փաստերը: Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի`ՀՀ ԱԳՆ-ն կապվել է գերմանական կողմի հետ, քննարկել մամուլի հրապարակումների իսկությունը և փաստերը: […]

̰
ՀՀ-ն ավարտել է ՀԱՊԿ-ի կառավարումը. ԱԳՆ

11:48 13.11.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ի համար կարևորը ՀԱՊԿ ամրապնդումն է, և դա չի սահմանափակվում միայն ՀՀ ղեկավարությամբ: Բոլոր վեց պետությունները պետք է հանձնառու լինեն կառույցի արդյունավետության բարձրացմանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում դեռևս կոնսենսուս ձեռք չի բերվել, ուստի դեկտեմբերի 6-ին տեղի կունենա այդ հարցի քննարկումը: «Որպես պետություն՝ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ջիբրալթար

11:44 13.11.2018

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները  չարտերային չվերթով մեկնել են Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով ուղևորվելու են Ջիբրալթար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղևորվել հետևյալ կազմով. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]

̰
Ինչպես են Արցախի նախագահն ու ՊԲ հրամանատարը զբաղեցնում սայլակի մեջ գտնվող երեխային

11:32 13.11.2018

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Լուսանկարին կից Աբրահամյանը կատարել է հետևյալ գրառումը. «Մարտակերտից էինք վերադառնում. Նոր Մարաղա գյուղում նախագահը կանգնեցրեց մեքենան, իջանք առևտուր անելու։ Դե մինչ առևտրականներից մեկը հերթով կշռում էր մեր ընտրած մրգերը, մենք էլ […]

̰
Լարսի անցակետում խցանումներ կան մերկասառույցի պատճառով. ԱԳՆ մամուլի խոսնակ

11:20 13.11.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լարսի անցակետում վերջին օրերի խցանումներին` նշելով, որ դրանց հիմնական պատճառը ճանապարհին առաջացած մերկասառույցն է: Սահմանային անցակետում կա մոտ 2․5 կմ խցանում, որի պատճառով ճանապարհի որոշ հատվածներում արգելված է երթևեկությունը՝ նոր խցանումներից խուսափելու համար: Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ հայ-վրացական սահմանին ևս սահմանափակված է կցորդիչով […]

̰
Վարձատրությունը պետք է դարձնել համարժեք կատարված աշխատանքին. Ջանջուղազյան

11:17 13.11.2018

Պետք է ոչ թե ապահովել զբաղվածություն, այլ վարձատրությունը դարձնել համարժեք կատարված աշխատանքին: Այս մասին այսօր խորհրդարանում «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի պաշտոնակատարը մասնավորապես ակնարկել է, որ պետական աշխատողների աշխատավարձը պետք է համարժեք լինի մասնավոր հատվածում աշխատող մասնագետների աշխատավարձին: «Այսինքն՝ եթե այդ աշխատողն աշխատուժի […]

̰
Եղած բյուջետային միջոցների շրջանակում մոտ 20-22%-ի չափով հնարավորություն է լինում բարելավել աշխատավարձի մակարդակը

11:00 13.11.2018

ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստերի օրակարգի նախագծում 11 հարց է, այդ թվում՝ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է նախագիծը: Նա մասնավորապես վստահեցրել է, որ եղած ֆինանսական միջոցները բավարար են վարձատրության համակարգն էապես փոխելու համար: «Ես կուզենայի մի քանի լուծումներ, որոնք ներկայումս քննարկման փուլում […]

̰
Թրամփը Փարիզում քչախոս էր. Associated Press

01:00 13.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոսը՝ «Ամենից առաջ ԱՄՆ-ն», Փարիզում որոշակի փոփոխությունների է ենթարկվել և դարձել է «Միայն ԱՄՆ-ը»: Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը: Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառմանը Թրամփը, որ նախկինում իրեն համարում էր հպարտ ազգայնական, այս անգամ իրեն առանձնացրեց մյուս առաջնորդներից: Թրամփի այցը Ֆրանսիա հստակ ցույց տվեց, որ նախագահի […]

̰
2040թ․-ին սմարթֆոնների արտադրական թափոններից օդի աղտոտման մասշտաբները 14 տոկոսի կհասնեն

00:44 13.11.2018

Կանադայի Մաքմասթերի համալսարանի գիտնականները եզրահանգման են եկել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում սմարթֆոնների արտադրության ընթացքում առաջացող վնասակար թափոնների ծավալներն ահռելի չափերի կարող են հասնել: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են Journal Cleaner Production ամսագրում: Ամսագրում հրապարակված է ոլորտի մասնագետների ներկայացրած վիճակագրությունը, որի համաձայն՝ սմարթֆոնների արտադրության ընթացքում առաջացող թափոնների արտանետումները մթնոլորտի աղտոտվածության 1 տոկոսն են կազմում: Ուսումնասիրությունները ցույց […]

̰
ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը վերջին 10 տարվա ընթացքում տվել է ընդամենը ՀՆԱ-ի 2.8 %-ը. բնապահպան

00:36 13.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «27 հանքավայրից, որոնք այսօր Հայաստանում ունեն շահագործման թույլտվություն, այսօր ընդամենը 7-ն են շահագործվում: Դրանք բոլորը 50-60 տարի առաջ են սկսել շահագործվել: Միայն Թեղուտի հանքավայրն է շահագործվել անկախ Հայաստանի տարիներին, և այն կոլապսի ենթարկվեց: Ցանկացած մարդ կարող է […]

̰ ̰
Երևանում վերջին հրաժեշտն են տվել սիրված դերասան Լևոն Մուրադյանին

22:47 12.11.2018

Այսօր Երևանում տեղի է ունեցել դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանի հոգեհանգիստը: Սիրված դերասանը մահացել էր հոկտեմբերի 10-ին՝ սրտի կաթվածից: Նա տևական ժամանակ համագործակցում էր «Շանթ» հեռուստաընկերության հետ, մասնավորապես՝ նկարահանվել է «Անուղղելիները», «Քաղաքում» երգիծական հեռուստասերիալներում:  Լևոն Մուրադյանը երկար տարիներ աշխատել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում, հեղինակել երգիծական բազմաթիվ ներկայացումներ: Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր։

̰
Մենք վտանգի տակ ենք դնում Որոտան-Արփա-Սևան թունելը. Լևոն Գալստյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

22:35 12.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Թեղուտում ստացվեց բնապահպանական, էկոլոգիական և տնտեսական կոլապս, որի պատասխանատուները այսօր շանտաժի են ենթարկել կառավարությանը: Եթե խոսենք Ամուլսարի վերաբերյալ, կան բազմաթիվ տեղական և միջազգային գիտնականների եղրակացություններ, որոնք անկախ են Lydian-ի արված ուսումնասիրությունից: Շատերը կարծում են, որ 2012 թ․-ից […]

̰
Օրենքում հստակ գրված է, որ եթե տարածքում կա Կարմիր գրքում գրանցված կենդանական կամ բուսական տեսակ, ապա այդ տարածքում ընդերքի օգտագործումն արգելված է. բնապահպան

22:21 12.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին՝ մասնավորապես Կարմիր գրքում գտնվող ոզնատուփ մեխակի՝ Ամուլսարի տարածքում հայտնաբերման մասին. «Եթե մենք խոսում ենք օրենքի տառին համապատասխան, ցանկացած կենսաբազմազանության ներկայացուցիչ, խնդիր է: 2012 թ․-ին հանքավայրի տարածքում հայտնաբերեցին Մատնունի ծիրանավոր ծաղիկը, որը գրանցված է Կարմիր գրքում: Lydian- ընկերությունը […]

̰
Տարեկան մոտ 5 մլն խմ ջուր է լցվում Կեչուտի ջրամբար. բնապահպանը` Ամուլսարի շահագործման մասին

21:54 12.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ջերմուկի դեպքում Lydian-ը հանքային ջրերից մի նմուշ է վերցրել, այն էլ ըմպելասրահից դուրս եկող նմուշը: Տարվա մեկ սեզոնին ընդամենը մեկ անգամ նմուշ վերցնելով է արել հետազոտություն, մինչդեռ դա պետք է արվեր բոլոր ջրաբանական սեզոններին՝ գարուն, ամառ, աշուն, […]

̰
Գրվել են մասնագիտական լուրջ եզրակացություններ, որոնք հակադարձում են Ամուլսարի ծրագրում գրված փաստերին. բնապահպան

21:00 12.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Նախորդ կառավարությունները 5 անգամ տվել են դրական եզրակացություն Lydian-ի ներկայացրած տարբեր նախագծերին: Ոչ մի անգամ պետությունը չի արել հետազոտություն, այլ նայել է Lydian-ի պատվիրած հետազոտություններին: Այլ մարդիկ և գիտնականներ հայաստանյան և միջազգային այդ փաստաթղթերը նայել են և […]

̰
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով այրվել են նաև աստղերի առանձնատները

20:44 12.11.2018

Կալիֆոռնիայում շարունակվում են անտառային հրդեհները, ինչի հետևանքով արվել են նաև աստղերի առանձնատները: Դեռևս անցած շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը լքել էին Կալաբսասում գտնվող իրենց առանձնատունը: Այս հանգստյան օրերին իր առանձնատունը ստիպված լքել է երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան: Երգչուհին լուսանկարներ է հրապարակել այրվող թաղամասից: Երգչուհի Մայլի Սայրուսի տունն ամբողջությամբ արվել է: Նրանք հասցրել են […]

̰
Հայտնի է աշխարհում ամենալավ պանիրը

20:27 12.11.2018

Պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների միջազգային՝ World Cheese Awards մրցույթում առանձնացվել է աշխարհի լավագույն պանրի տեսականին: Այս մասին հայտնում է Euromag-ը: Հաղորդվում է, որ ընտրությունը կատարվել է 41 երկրում արտադրվող պանրի՝ ընդհանուր թվով 3472 տեսակների միջև: Առաջին տեղում հայտնվել է նորվեգական Ֆանաուստ տեսակի պանիրը: Դրան հաջորդում է Հալվեյթ անվանումը կրող պանրի մեկ այլ տեսակ: Մրցույթի ընթացքում […]

̰
BACK_TO_TOP