TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

Սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը կաշառք ստանալու պահին բռնվել են

19:49 05.11.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։ Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը […]

̰
Մենք, մեծ հաշվով, չունենք ընտրություն և ընտրել ենք Իրանը. իրանագետը՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների մասին

19:40 05.11.2018

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ, եթե նրանք շարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով  այսօրվանից ամբողջ ծավալով ուժի մեջ մտած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին: «Պետք է փաստեմ, որ «սև ցուցակում» հայտնվել են գրեթե 700 ֆիզիկական անձանց անուններ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և նրանք, […]

̰
Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից

19:25 05.11.2018

Շախմատի Հայաստանի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից, հաղորդում է «Արմենպրես»-ը: Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության առաջին փուլի թայ-բրեյքում Դանիելյանը պարտվել է Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգին՝ 0.5:1.5 հաշվով:

̰
Պրովոկացիա է. Հենզել Մկոյանը պատմել է իր հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

19:17 05.11.2018

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվել է: Նոյեմբերի 3-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին […]

̰
Մանվել Գրիգորյանի որդու օրոք Էջմիածնի համայնքապետարանին պատճառվել է 590 մլն դրամի վնաս

19:10 05.11.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների […]

̰
Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ ընթացակարգերը արհամարհելուն. Շարմազանովը՝ ԸՕ-ի ձախողման մասին

18:59 05.11.2018

«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն այն կարծիքին է, որ […]

̰
ՔՊ համամասնական ցուցակում թեկնածուների թիվը գերազանցում է 150-ը. Վահան Կոստանյան

18:47 05.11.2018

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում շուրջ 200 մարդ է լինելու: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռևս հստակ թիվ չկա, բայց մոտավոր ցուցակում թեկնածուների թիվը գերազանցում է 150-ը: «Ցուցակում անձերի հետ կապված հարցերին մոտ օրերս, երբ ցուցակը ամբողջությամբ պատրաստ […]

̰
Երևանի քաղաքապետը ներկայացրել է նորանշանակ կադրերին և խորհրդակցություն անցկացրել

18:16 05.11.2018

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Ավելի ուշ կայացել է հերթական խորհրդակցությունը. «Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, […]

̰
ՀԱՊԿ փաստաթղթերում Հայաստանի ներկայացվածության վերաբերյալ փոփոխություններ կընդունվեն

18:13 05.11.2018

Հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ կդրվի զինված ահաբեկչական խմբերի կազմում մարտերին մասնակցած կամ ահաբեկչություններ իրականացրածների դեմ գործողությունների համատեղմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև խնդիրներ, որոնց լուծումները նախաձեռնել է Հայաստանը։ Մասնավորապես խնդիրը վերաբերում է Հայաստանի պաշտոնյաների՝ […]

̰
Որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը. Մարգարիտա Գրիգորյան

18:09 05.11.2018

«Հիշեցնեմ, որ բազմիցս, այդ թվում նաև պարոն Ջանջուղազյանը խոսել են, որ «չարաշահումներ» տերմին գոյություն չունի: 2017թ. կա հարուցված քրեական գործ փաստի առիթով, դա չի նշանակում՝ հարուցվել է քրեական գործ Հ1-ի առիթով, այլ հարուցվել է փաստի առթիվ, որտեղ բերված է 3 կետ և քննության ընթացքում է: Երբ ավարտվի, դուք էլ կիմանանք»,- այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում […]

̰
Իրանը Թրամփի սպառնալիքին պատասխանել է ճիշտ նույն ոճով

18:00 05.11.2018

Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]

̰ ̰
Սկսվել են «Հին Երևան» ծրագրում ներառված եկամտաբեր տան քարային աշխատանքները

17:50 05.11.2018

Սկսվել են «Հին Երևան» ծրագրում ներառված եկամտաբեր տան (գտնվում է Փավստոս Բյուզանդ փողոցի վրա) քարային աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք «Հին Երևան թաղամաս» ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Ալբերտ Անանյանի ղեկավարությամբ:

̰
Շրջադարձային կետ Մարտի 1-ին առնչվող բոլոր գործերի խմբի համար. Վահե Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել

17:46 05.11.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մարտի 1-ի գործով զարգացում կա: Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը: «18/10/2018թ. հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՊԵԿ նախագահին և նրա տեղակալ Միքայել Փաշայանին

17:39 05.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին և նրա տեղակալ Միքայել Փաշայանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային և մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
ՀՌԱՀ-ին հատկացված լրացուցիչ գումարի մեծ մասը կուղղվի աշխատակազմի խրախուսմանը. Տիգրան Հակոբյան

17:26 05.11.2018

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում 2019թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս շեշտեց` տարբեր հիմնարկներ է ղեկավարել և առաջին անգամ է, որ իրենց պահանջածից ավել գումար են տվել: Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ հավելյալ հատկացումների առյուծի բաժինն ուղղվելու է անձնակազմի խրախուսմանը, ինչը նա կարևորեց` աշխատակիցների լավ աշխատելու մոտիվացիայի համար: ՀՌԱՀ նախագահը նշեց, որ իրենց հատկացվող ֆինանսական […]

̰
Անձամբ ես Հայաստանում դեռ չեմ տեսել ստվերի կրճատումը. Քոքոբելյան

17:21 05.11.2018

Անձամբ ես Հայաստանում դեռ չեմ տեսել ստվերի կրճատումը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Քաղաքական գործչի տեղեկացմամբ՝  խոշոր ձեռնարկություններում ստվերը մեծ թիվ է կազմում: «Գիտեք, միայն աշխատող բռնելով չէ, որովհետև դա այնքան պարզ խնդիր է: Գործատուն և աշխատողը փոխշահավետ համաձայնության են գալիս՝ չձևակերպելու համար ամբողջ աշխատավարձը, որովհետև դա ձեռնտու […]

̰
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել. Արտակ Զաքարյան

17:18 05.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և այդ ընթացքում ժողովրդական տրամադրվածության մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԱԺ ընտրություններ 2018. Ինչու և ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն […]

̰
Թատրոնի ոլորտում գործընկերային հարցերի օրենսդրական կարգավորում չկա. Մակունց

17:09 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019 թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ, անդրադառնալով ոլորտին ուղղված մասնավոր ներդրումներին, նշեց, որ նախապատվությունը տալիս են հայազգի գործարար-բարերարներին, ովքեր կա՛մ այդտեղից են, կա՛մ որոշում են հենց այդ համայնքում անել ներդրումներ: Մակունցը հայտնեց, որ Գյումրիում ստեղծարար կրթամշակութային կենտրոն ստեղծելու առաջարկ կա, տարածքն արդեն մատնանշված է, պայմանավորվածություններ և բանակցություններ […]

̰
Բնակչության բոլոր շերտերը պետք է ներգրավված լինեն մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի մեջ. Գաբրիել Ղազարյան

16:55 05.11.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019թ. պետբյուջեի ներկայացման ժամանակ ասաց, որ ավելացել են ֆինանսական հատկացումները մի շարք ուղղություններով՝ ըստ իրականացվող ծրագրերի: Ղազարյանի գնահատմամբ՝ այդպիսի ուղղություններ են բարձր նվաճումների սպորտը, մասնակցությունը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, երիտասարդական օլիմպիական փառատոներին, եվրոպական խաղերին, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Մասսայական սպորտին հատկացումները, ըստ նախարարի պաշտոնակատարի, նույնն […]

̰
ՀՀԿ-ն ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում քաղաքական գործիչների հաջորդականության հարց դեռևս չի քննարկել. Շարմազանով

16:46 05.11.2018

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այսօր հայտնել է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: SHANTNEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը վերցվել է հայկական լրատվամիջոցներից: «Հանրապետական կուսակցությունը ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում […]

̰
Լիլիթ Մակունցը` մարզային գրադարանների վիճակի մասին

16:29 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019 թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ անդրադարձավ համայնքային գրադարանների վիճակին: Նա ասաց, որ ի պաշտոնե եղել է բոլոր մարզերում, մշակույթի տներում, պետական գրադարաններում, տեսել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ վիճակում է, այցելել է նաև համայնքային գրադարաններ: Մակունցի խոսքերով` շատ դեպքերում խնդիրը ոչ այնքան գրքերով զինելու մեջ է, որքան […]

̰
Համաներման մասին օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ին

16:22 05.11.2018

Պաշտոնապես հրապարակվել է համաներման մասին օրենքը, որով մի քանի հարյուր դատապարտյալ ազատ է արձակվելու, մի քանի հարյուրի ազատազրկման ժամկետը կրճատվելու է, իսկ պայմանական ազատված ու Պրոբացիայի ծառայության հսկողության տակ գտնվող հազարավոր անձինք ազատվելու են այդ հսկողությունից։ Գրառման համաձայն՝ օրենքը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 6-ին։ Պաշտոնական տեղեկագիրը հրապարակել է օրենքի ամբողջ տեքստը։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունը դեռ սպասում է խոստացած հայտարարությանը

16:20 05.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե  խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին: Որքա՞ն են պատրաստվում սպասել. հարցն ուղղել ենք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանին, որն ասել է, որ կարծում է՝ պատասխանը կլինի առաջիկա […]

̰
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շեշտակի նվազեցրել է օտարերկրյա ներդրումները. Խ. Քոքոբելյան

16:07 05.11.2018

Փորձը ցույց տվեց, որ Հայաստանը, գտնվելով ԵԱՏՄ-ում, որևիցե բան չշահեց: Այս տեսակետը հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մի օրինակ բերեմ. մինչև ձեր հաղորդման գալը տեղեկացա, որ սահմանին կանգնած ապակիներ կան Պարսկաստանից ներմուծվող, և ոչ հսկիչ գներով չեն ուզում մաքսազերծում կատարել: Հայաստան ապակին մտնում է Ռուսաստանից և Պարսկաստանից: Հասկանում եք՝ սրանք խնդրահարույց հարցեր են»,- […]

̰
ԱԻ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին

15:59 05.11.2018

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության բաժնից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ի և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ողջ անձնակազմին Սիրիայի ժողովրդին ու հայկական համայնքին ցուցաբերած պարբերական աջակցության համար: 2018թ. ընթացքում ՌԴ ԱԻՆ Իլ-76 […]

̰
Ադրբեջանի թալիշաբնակ շրջանում երկրաշարժ է գրանցվել

15:52 05.11.2018

Ադրբեջանի հարավում առավոտյան տեղի է ունեցել 3,5-3,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ թեև ցնցումները զգացվել են, բայց որևէ վնաս չեն պատճառել, տուժողներ չկան։ Երկրաշարժը եղել է Ադրբեջանի այն հատվածում, որտեղ ապրում է ազգությամբ թալիշ բնակչությունը։ Ցնցումները զգացվել են առավոտյան 10։00-ի շրջանում։

̰
Մի քանի աշխատավայրից հարկ վճարողներին վերադարձվում են ավել գանձված սոցվճարները

15:43 05.11.2018

Ավելի քան 4 հազար քաղաքացի, ովքեր հարկ են վճարում մի քանի աշխատավայրից, հետ են ստացել ավել գանձված սոցվճարները: Այդ քաղաքացիներից գանձված սոցվճարները գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը: Կառավարության որոշմամբ` այդ շեմը 25 հազարն է, եթե գանձվել է դրանից շատ, տարբերությունը պետությունը վերադարձնում է քաղաքացուն: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում սոցվճարը կազմում է 5 […]

̰
Մենք սիրում ենք ուժեղների կողքին լինել և խղճալ թույլերին. Թևան Պողոսյանն՝ ԱԺ ընտրությունների մասին

15:25 05.11.2018

«Խորհրդարան կմտնեն այն ուժերը, ովքեր իրենց ծրագրերը կկարողանան այնպես տեղ հասցնել, որ ես հասկանամ, որ այստեղ եմ գտնում իմ արժեքային դաշտը, այս Հայաստանի մասին եմ երազում և այս մարդկանց հետ պատրաստ եմ վստահությամբ քայլել առաջ»,- նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերը կարող են հայտնվել խորհրդարանում, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» […]

̰
Հայաստանում չեն վերացել մենաշնորհները. Խաչատուր Քոքոբելյան

15:05 05.11.2018

Հայաստանում չեն վերացել մենաշնորհները: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը: Խաչատուր Քոքոբելյանը բացատրել է՝ մենաշնորհն այն չէ, որ ով ցանկանա՝ շաքարավազ ներմուծի. ապրանքի իրացման համար պետք է վաճառքի ցանցերի հնարավորություն: «Եթե դու տիրապետում ես 40 տոկոս ցանցի, բնականաբար, ներմուծելու դեպքում, դու ամենամեծ առավելությունն ունես: Իսկ մենաշնորհների ուղղակի վերացումն օրվա հրամայականն է, որովհետև […]

̰
BACK_TO_TOP