Հունաստանն ԱՄՆ-ին առաջարկել է լրացուցիչ զորախմբեր տեղակայել իր տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+19.86 oC

Հունաստանն ԱՄՆ-ին առաջարկել է լրացուցիչ զորախմբեր տեղակայել իր տարածքում

17:21 11.10.2018

Պենտագոնում ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը առաջարկել է երկրի տարածքում մշտական ձևաչափով ամերիկյան լրացուցիչ ուժեր տեղակայել, փոխանցում է ռուսական մամուլը։

Նախարարն իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մետիսին հիշեցրել է, որ հիմա ԱՄՆ զինված ուժերը Հունաստանի երկու բազաներն օգտագործում են այնտեղով զինտեխնիկա (օդուժ) տեղափոխելու համար։ Կամենոսը խնդրել է ուժերը մշտապես թողնել այնտեղ։

Մինչ այս, ամերիկյան կողմն արդեն սկսել էր Հունաստանի հետ աշխատանքային քննարկումները՝ այդ տարածքում լրացուցիչ զորախմբեր տեղակայելու հարցի շուրջ։ Հավանական է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների անկանոն սրացումների ֆոնին ամերիկացիները որոշել են իրենց բազաները տեղափոխել հարևան Հունաստան, որն ավելի զուսպ է իր արտաքին քաղաքականության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում կարևորվում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը». Արաքսիա Սվաջյան

18:34 12.05.2025

«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում կարևորվում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ներկա է եղել աշակերտների կողմից շվեյցարացի գրող Էլիզ Հոֆների «Խաղաղությունից խենթացած» թատերական պիեսի բեմականացմանը: Միջոցառմանը հետևել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարն ու կրթական և մշակութային համագործակցության […] ...

Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆ

18:25 12.05.2025

Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆ

Մայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և […] ...

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

18:17 12.05.2025

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Իր Telegram-յան ալիքում Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային նրա աջակցության համար: Զելենսկին Հռոմի պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ «Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների […] ...

Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանը

18:11 12.05.2025

Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանը

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդը 2024 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել: Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

18:06 12.05.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...

SHANTNEWS

18:00 12.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP