Եգիպտոսում կանխատեսելի է ներքաղաքական իրավիճակի սրացում. արաբագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Եգիպտոսում կանխատեսելի է ներքաղաքական իրավիճակի սրացում. արաբագետ

18:10 22.06.2018

«Ընթացիկ տարվա մարտի վերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո՝ վերջին 2 ամսում, Եգիպտոսի իշխանությունները շուրջ 1 տասնյակ որոշումներ են ընդունել՝ մի շարք ապրանքատեսակների և ծառայություններւ արժեքներն ավելացնելու վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում Եգիպտոսին վերաբերող իրավիճակին է անդրադարձել արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա կանխատեսմամբ՝ Եգիպտոսում իրավիճակի սրացում է հնարավոր:

Ըստ արաբագետի՝ մետրոյով երթևեկության արժեքն աճել է 250%-ով, խմելու ջրի գինը՝ 44%-ով, բենզինինը՝ 66․6%-ով, էլեկտրաէներգիայինը՝ 70%-ով, ցածր կենսամակարդակ ունեցող հասարակական շերտերի համար՝ 41%-ով: Դրանից բացի՝ էականորեն թանկանալու են նաև գազի, տրանսպորտի այլ տեսակներով երթևեկության գները, տաքսի ծառայություններից գանձվող հարկերը:

«Թանկացումները տեղի են ունենում փուլ առ փուլ՝ սկսած մայիսի 11-ից, հերթականն էլ նախանշված է հուլիսի 1-ին՝ նոր ֆիսկալ տարվա սկզբին: Հարկ է նշել, որ նման քաղաքականության, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող սուբսիդիաների էական նվազեցմանը Կահիրեն գնում է ԱՄՀ-ի խորհրդատվությամբ, կազմակերպության կողմից տրամադրվող վարկային գծի մնացյալ՝ 12 մլրդ դոլարի չափով հատվածը ստանալու նպատակով:

Վերոնշյալի համատեքստում կանխատեսելի է Եգիպտոսի բնակչության շրջանում դժգոհության ալիքի բարձրացումը, որը կարող է ստանալ նաև զանգվածային բնույթ»,- գրել է Արմեն Պետրոսյանը:

https://www.facebook.com/photo.php?fbid=1723081244395749&set=a.370763429627544.74583.100000816702872&type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

13:21 08.08.2025

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը ռազմական գործողություններ սկսեց 2008 թվականի օգոստոսին և հսկայական վնաս հասցրեց Վրաստանի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր մենք պետք է հիշենք այն ժամանակվա կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Սաակաշվիլիի ռեժիմն է սկսել պատերազմը: Այս փաստաթղթերից փախուստ չկա, դրանք անհերքելի ապացույց են, որ այն ժամանակվա […] ...

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

13:09 08.08.2025

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ […] ...

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

13:00 08.08.2025

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի հավակնորդների անվանացանկը: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները։ Առնե Սլոթը – «Լիվերպուլ» Լուիս Էնրիկեն – ՊՍԺ Հանս-Դիտեր Ֆլիկը – «Բարսելոնա» Անտոնիո Կոնտեն – «Նապոլի» Էնցո Մարեսկան – «Չելսի» Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. AP

12:54 08.08.2025

ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. AP

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսում անտառային նոր հրդեհի պատճառով չորս հազարից ավելի մարդ պետք է անհապաղ տարհանվի, ևս 12,5 հազար մարդ նախազգուշացում է ստացել տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջներին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի կեսօրին։ Հինգ ժամվա ընթացքում այն ընդգրկել է գրեթե 600 հեկտար տարածք։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և […] ...

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

12:48 08.08.2025

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Երևանում օգոստոսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան, 13-ին գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ին երեկոյան ժամերին, 10-13-ին գիշերը և […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:35 08.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված […] ...

BACK_TO_TOP