TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Գյումրիի 55 փողոցներում ընթացիկ նորոգումներ կկատարվեն

18:36 15.06.2020

Գյումրիում ընթացիկ նորոգման, այսինքն՝ փոսալցման ծրագրում այս տարի 55 փողոց է ընդգրկված: 120 մլն դրամով քաղաքապետարանը երթևեկելի վիճակի է բերելու կենտրոնական ու երկրորդային փողոցներ: Այս շարքում կան այնպիսիք, որոնք ընդգրկված են հիմնանորոգման ծրագրերում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու համայնքային զարգացման հիմնադրամի վերանորոգման ծրագրերում մի շարք փողոցներ ու հրապարակներ են ընդգրկված, բայց շինաշխատանքների մեկնարկի ժամկետներն […]

̰
Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ

17:08 15.06.2020

Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ: Հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել՝ եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի կամ արագ թեստի պատասխանները: Արդեն տեղադրված են տերմինալները, որով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեստավորվել: ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ […]

̰
Ամասիայում գիշերը գայլերը հոշոտել են համայնքի բնակչի ոչխարները

13:58 15.06.2020

Երեկ գիշեր գայլերի ոհմակը հարձակվել ու հոշոտել է Ամասիա համայնքի բնակիչ Տիգրան Հովսեփյանի ոչխարները։ Կենդանիները գիշերը եղել են տան բակում գտնվող բացօթյա փարախում, առավոտյան տանտերը  արյան հետքեր է նկատել բակում, իսկ փարախին մոտենալուց հետո ոչխարներին հայտնաբերել է հոշոտված: 23 ոչխարներից 4-ը հոշոտված է եղել հենց բակում, 10-ին հայտնաբերել են դաշտերից ու տան հարակից տարածքներից։ Մյուս […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած բուժաշխատողների հետ համայց են կատարում

12:47 15.06.2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր:

̰
Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը և ի՞նչ ճանապարհ է այն անցել. այսօր հայկական դրոշի օրն է

11:29 15.06.2020

Երբ 2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը, այդուհետ հունիսի 15-ը համարվեց նաև ՀՀ դրոշի պետական օր: Հայաստանի դրոշը, զինանշանի և օրհներգի հետ, համարվում է ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը: Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին […]

̰
COVID-19. Թարմ տվյալներ Արցախից

11:26 15.06.2020

Ստեփանակերտի քաղաքապետարանը վաղ առավոտից քլորաջրով ախտահանման աշխատանքներ է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 78 դեպք։ Առողջացել է 54 պացիենտ։ 116 անձ գտնվում է ինքնամեկուսացման ռեժիմում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։  

̰
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը

16:57 14.06.2020

Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի […]

̰
Բորտուղեկցորդները երեխայի ծնունդ են ընդունել 9 կմ բարձրության վրա. ABS-CBN

15:54 14.06.2020

Philippine Airlines ավիաընկերության բորտուղեկցորդները թռիչքի ընթացքում ծնունդ են ընդունել: Այդ մասին հայտնում է ABS-CBN- ը: Դուբայ – Մանիլա երթուղով թռիչքի ժամանակ կին ուղևորը սկսել է ծննդաբերել: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ ինը կիլոմետր բարձրության վրա: Բորտուղեկցորդներին հաջողվել է արբանյակային կապ հաստատել բժշկի հետ: Մասնագետը հեռահար վերահսկել է ծննդաբերության գործընթացը: Ավիաընկերության ներկայացուցիչ Սիելո […]

̰
Արիանա Գրանդեն 13,7 մլն դոլարով առանձնատուն է գնել Լոս Անջելեսում

16:00 13.06.2020

Ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն գնել է շքեղ առանձնատուն Լոս Անջելեսում: Այդ մասին հայտնում է Dirt-ը: 10 հազար քմ մակերեսով առանձնատան արժեքը 13,7 միլիոն դոլար է: Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի կանաչ բլուրների վրա՝ 35 ակր հողամասով: Առանձնատունը կառուցված է ժամանակակից ոճով: Այն ունի 4 ննջասենյակ, 7 բաղնիք, հյուրասենյակ և ճաշասենյակ, ինչպես նաև խոհանոց և […]

̰
Գյումրիում վերաբացված 7 մանկապարտեզները կրկին փակվել են, ծնողները խուսափում են երեխաներին մանկապարտեզ տանել

19:00 12.06.2020

Խիստ սահմանափակումներից հետո Գյումրիում բացված 7 մանկապարտեզները նորից փակվել են։ Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ միայն աշխատող ծնողների երեխաների համար 24 մանկապարտեզից աշխատանքը վերսկսեց 7-ը, իսկ հաճախող երեխաների թիվն ընդամենը 21-ն էր։ Բայց վարակի դեպքերի չնահանջող թվերը մտավախություն առաջացրին ծնողների մոտ. նրանք հրաժարվեցին երեխաներին ուղարկել մանկապարտեզներ։ Քաղաքապետարանի կրթության բաժինը սպասում է պարետատան նոր որոշմանը, որով կհստակեցվի  մանկապարտեզների […]

̰
Զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրերը շարունակվելու են. ՊՆ

18:58 12.06.2020

Հունիսի 12-ին անցկացվել է հիփոթեքային արտոնյալ վարկավորման պայմաններով բնակելի տարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծրագրի շահառուների վիճակահանությունը՝ բաց տարածքում և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի  զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիփոթեկային վարկեր, ընդ […]

̰
Շիրակի մարզային գրադարանում բացվել է ռուսական գրականության և մշակույթի կենտրոն

17:45 12.06.2020

Հունիսի 12-ին Ռուսաստանի տոնի առիթով այսօր Շիրակի մարզային գրադարանում բացվել է ռուսական գրականության և մշակույթի կենտրոն: Ալեքսանդր Սոլժենիցինի տունը ավելի քան 300 գիրք է գրադարանին նվիրվել: Շիրակի մարզի ընթերցողները, ովքեր հետաքրքրված են ռուսական մշակույթով և գրականությամբ, հնարավորություն կունենան տեղում, ինչպես նաև բաժանորդագրվելով ծանոթանալ հայտնի և ժամանակակից ռուս հեղինակների գրքերին։ Մարզային գրադարանը հարուստ է այլազգի հայտնի […]

̰
Կոտայքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Չարենցավանի ԲԿ

16:50 12.06.2020

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով է կատարել Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել բուժաշխատողների հետ՝ համավարակի դեմ պայքարի այս փուլում կատարված աշխատանքները քննարկելու և հետագա անելիքների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով: «Չարենցավանը Կոտայքի մարզի այն համայնքներից է, որտեղ առաջինը համավարակի բռնկում եղավ և բոլորս քաջ գիտակցում ենք, որ ամենը, ինչի […]

̰
Գյումրիի հանրային տրանսպորտում ստուգումներ են կատարվել

18:48 11.06.2020

Արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս են պահպանվում սահմանված հակահամաճարակային կանոնները Գյումրիի հանրային տրանսպորտում: Վարորդները և տրանսպորտային ընկերություններն իրենց հերթին պարտավոր են ապահովել անվտանգության միջոցներ՝ դրանք են տրանսպորտային միջոցների ախտահանումը, ախտահանիչ նյութերով ապահովումը: Այսօր Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակիցները ստուգումներ են անցկացրել ուղևորատար տրանսպորտային միջոցներում: Միկրոավտոբուսներում ու ավտոբուսներում ախտահանիչ նյութեր կան, այլ հարց է, թե ուղևորների որ […]

̰
Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ. Հայկակ Արշամյանը լավ լուր է հայտնել

17:14 11.06.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ֆեյսբուք»-ում հետևյալ գրառումն է արել` հայտնելով, որ հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված պացիենտների կյանքեր են փրկում։ ««Հայաստան» համահայկական հիմնադրամի և վերջերս ձևավորված «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնության համագործակցությանը միացան նաև Լյուքսեմբուրգի և Բելգիայի մեր հայրենակիցները, ինչպես նաև «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը։ […]

̰
Շիրակի մարզում այս տարի ցանքատարածություններն ավելացել են, իսկ ջրամբարները լցված են կիսով չափ

19:00 10.06.2020

Շիրակի մարզում  ոռոգման սեզոնը սկսվել է: Իրենց ցանքատարածքներն առաջինը ջրելու հնարավորություն են ստացել Շիր ջրանցքից սնվող գյուղացիական տնտեսությունները: Իսկ որքա՞ն ջուր կա կուտակված մարզի ջրամբարներում, արդյո՞ք ջրային պաշարները բավարար են ոռոգման սեզոնին պահանջարկի բավարարման համար։ Ձմեռը սակավաձյուն էր, գարնանային տեղումների քանակը՝ քիչ: Կուտակված ջուրը խնայողաբար ու առանց կորուստների օգտագործելու համար «Շիրակ» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող […]

̰
Գյումրիում տարածք կհատկացվի թափառող շների ապաստարան կառուցելու համար

17:18 10.06.2020

Գյումրիի քաղաքապետարանը հավելյալ տարածք կհատկացնի Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման համար և ֆինանսական միջոցներ՝ համատիրություններին և սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար: Գյումրիի ավագանին այսօր հաստատել է այս մասին որոշումների նախագծերը: Ինչպես միշտ, ավագանու օրակարգի մեծ մասը նվիրված է եղել տարբեր կազմակերպություններին ու սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական հատկացումներին: Արձակուրդ գնալուց առաջ ավագանին անդրադարձել է նաև […]

̰
Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը շուտով նոր շենք է ունենալու. Շիրակի մարզպետ

17:00 10.06.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուրախալի լուր է հայտնել: «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը շուտով նոր շենք է ունենալու»,- գրել է Տիգրան Պետրոսյանը:

̰
Բողոքի ցույց՝ Թեհրանում Հայաստանի դեսպանատան առաջ

21:37 09.06.2020

Բողոքի ցույցեր են Թեհրանում Հայաստանի դեսպանատան առաջ: Տասնյակ մարդիկ իրենց բողոքն են հայտնում Երևանում Իսրայելի դեսպանատան բացման կապակցությամբ: Այս մասին հայտնել է MehrNews Agency-ին: Ցուցարարներն իրենց բողոքն արտահայտնելու համար այրել են Իսրայելի դրոշը:

̰
Փորձը ցույց տվեց, որ համախմբվելով բավական լուրջ խնդիրներ մինչ այժմ լուծեցինք. Շիրակի մարզպետ

16:10 08.06.2020

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին։ Շիրակի մարզպետը ողջունել է նախաձեռնությունը, քննարկման կազմակերպիչներին ու հետևողներին ներկայացրել է մարզում տիրող վիճակն ու նշել, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան․ «Ես ուզում եմ շնորհակալություն […]

̰
Ինչպես է շոգ եղանակը մոսկվացիներին «դրդել» խախտել ինքնամեկուսացման ռեժիմը

13:58 08.06.2020

Հանգստյան օրերին Մոսկվայում բավական շոգ է եղել: Չնայած ինքնամեկուսացման գործող ռեժիմին՝ ՌԴ մայրաքաղաքի բնակիչների հոսքը  փողոցներ և զբոսայգիներ մեծ է եղել։ RIA Novosti-ն լուսանկարների շարք է ներկայացրել:

̰
Հայտնի են Եվրոպայի թոփ 10 անվտանգ լողափերը 2020-ի ամառվա համար

21:17 07.06.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի ֆոնին European Best Destinations պորտալը կազմել է ամենաապահով լողափերի ցանկը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: 2020 թվականի ամռանը լողափնյա արձակուրդի համար նախատեսված վայրերի մեծ մասը, որոնք ընդգրկվել են ցանկում, ունեն ավելի քան 100 կիլոմետր երկարություն: Սա թույլ կտա հանգստացողներին պահպանել սոցիալական հեռավորությունը նույնիսկ լողափային սեզոնի ընթացքում: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հունաստանի Պրևեզա […]

̰
«Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի աստղը դեր է ստացել Disney-ի նոր սերիալում

21:10 07.06.2020

«Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի և «Իքս մարդիկ» սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի աստղ Էվան Փիթերսը դեր է ստացել Disney+ նոր «Wanda Vision» սերիալում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Փիթերսը պայմանագիրը ստորագրել է 2019-ի վերջում և հասցրել է նկարահանվել մի քանի էպիզոդում՝ նախքան կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինային սահմանափակումները: Disney և Marvel ընկերությունները առայժմ չեն մեկնաբանել […]

̰
Հունիսի 8-ին «Դոմոդեդովոյից» նախատեսված է Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը

15:08 06.06.2020

Դ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը): «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ […]

̰
Մասնավոր կառուցապատումների փաթեթները նախորդ տարվա համեմատ Գյումրիում կիսով չափ պակասել են

13:00 06.06.2020

Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։ Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, […]

̰
Քննարկել ենք մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը․ Ս․ Պապիկյան

22:55 05.06.2020

Երկօրյա աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր այցելել ենք Քաշաթաղի հարավային հատված, որտեղ մեկնարկել է գարու բերքահավաքը: Բաց տարածքում հանդիպում ենք ունեցել շրջանի համայնքի ղեկավարների հետ, քննարկել հարավային տարածաշրջանում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը:

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ

19:59 05.06.2020

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն […]

̰
Գյումրիում դիմակ կրելու կրեատիվ տարբերակ են մտածել

19:15 05.06.2020

Պարետի որոշմամբ՝ դիմակներ կրելը պարտադիր է ամենուր: Դրանք, ըստ մասնագետների, նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Հաշվի առնելով այն, որ շատերի մոտ հիվանդությունը ընթանում է առանց ախտանշանների, վարակակիր կարող է լինել ցանկացածը, իսկ դիմակները նվազեցնում են վիրուսը փոխանցելու հավանականությունը: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության կարգախմբերը շարունակում են իրազեկել ու չենթարկվողներին զգուշացնել տուգանքների մասին: […]

̰
Արգավանդի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Pajero-ն հայտնվել է տան բակում

17:09 05.06.2020

Հունիսի 5-ին՝ ժամը 12:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Pajero» (վարորդ՝ Դավիթ Կ․) և «Honda» (վարորդ՝ Հասմիկ Ե․) մակնիշների […]

̰
«Բեշիքթաշի» ֆուտբոլիստների հարգանքի տուրքը Ջորջ Ֆլոյդի հիշատակին

15:04 05.06.2020

«Բեշիքթաշը» տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես է թիմը հարգում ԱՄՆ-ում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը: Թուրքական թիմի ֆուտբոլիստները ծնկի են իջել տնային մարզադաշտի խոտածածկի հենց մեջտեղում՝ պատկերելով G և F տառերը: «Մենք արդարության կողմնակիցն ենք: Սևամորթների կյանքը կարևոր է»,- ասվում է «Բեշիքթաշի» թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման մեջ:  Եվս մեկ՝ «Սևեր + […]

̰
BACK_TO_TOP