18:16 22.06.2020
Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում գտնվող տաղավարի տեղափոխման հարցը դարձել է դատական հայցի հիմք: Սեփականատերն ու քաղաքապետարանը համաձայնության չեն գալիս տարածքի ազատման հարցում: Վիճարկում են այն հողակտորի պատկանելությունը, որի վրա տեղադրված է տաղավարը: Քաղաքապետարանը համարում է, որ տաղավարը տեղադրված է համայնքապատկան ու ընդհանուր օգտագործման տարածքում՝ մայթի վրա, իսկ սեփականատերը պնդում է, որ տաղավարն ու հողատարածքը միասին […]
16:57 22.06.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանը շնորհավորել է ներկաներին Բուժաշխատողի օրվա առթիվ: Խորհրդակցության օրակարգում ՀՀ առողջապահության նախարարության կողմից Բուժաշխատողի օրվա առթիվ սահմանված պարգևների հանձնման արարողությունն էր: Նոր կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար առողջապահության […]
15:50 22.06.2020
Ինդոնեզիայի Բալի կղզում մահացել է ռուս հայտնի բլոգեր Անաստասիա Տրոպիցելը: Աղջիկը վթարի է ենթարկվել մոտոցիկլետով: Նա 18 տարեկան էր: Տրոպիցելի մահվան մասին հայտնի է դարձել նրա Instagram-ից: «Ցավոք, մեր Նաստենկան արդեն մեզ հետ չէ: Ես դրան չեմ կարող հավատալ»,- այդպիսի գրառում է հայտնվել աղջկա՝ 1,1 մլն հետևորդ ունեցող Instagram-ի էջում: Ինչպես պատմել է Տրոպիցելի ընկերը, […]
14:17 22.06.2020
Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը նոր հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում: 32-ամյա մարզիկը լուսանկար է հրապարակել կնոջ և 2 երեխաների հետ: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Посмотреть эту публикацию в Instagram Happy Father’s Day to all the fathers out there, especially […]
20:34 21.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել: «Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ: Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր […]
18:23 21.06.2020
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Երևան քաղաքում: Մասնավորապես մշտադիտարկումների աշխարհագրությունն ընդգրկել է Դավթաշեն վարչական շրջանը և հարակից Զովունի համայնքը: Դավթաշենի շինանյութի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկվել է անգամ շինանյութի խանութ, որի մուտքի մոտ տեղադրված է եղել հաճախորդների ախտահանման խցիկ, ինչպես նաև կազմակերպված է եղել հաճախորդների պարտադիր […]
11:18 21.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար»,-նշված […]
19:00 20.06.2020
Շվեդական ծագում ունեցող ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դոլֆ Լունդգրենը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Էմմային: Աղջկա դրական պատասխանից հետո դերասանը լուսանկար է հրապարակել Instagram-ում: «Ինչ-որ առանձնահատուկ բան է տեղի ունեցել Շվեդիայում»,- մակագրել է լուսանկարը դերասանը: Լուսանկարում 62-ամյա Լունդգրենն իր սիրելիի հետ է: Վերջինս ցուցադրել է նշանադրության մատանին: Հայտնի է, որ դերասանի ընտրայալը […]
18:39 20.06.2020
Երեկ տեղացած ուժեղ կարկուտից խոշոր վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Վարչական ղեկավարը վնասի նախնական տվյալներ է նշում՝ 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է: Կես ժամ տեղացած կարկուտը վնասել է ցորենի արտերը, տնամերձ հողամասերում ցանված մշակաբույսերն ու պտղատու այգիները։ Վնասի չափերը ճշտելու համար այսօր գյուղում աշխատել է Ախուրյանի համայնքային հանձնաժողովը: Սկզբում […]
16:41 20.06.2020
«Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրված է. «Անհամբերությամբ սպասում ենք աշակերտների երջանիկ հայացքներին. Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում շինարարությունն սկսված է: Ինչպես տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի պիլոտային շահառուներ դարձան Արմավիրի մարզի Տանձուտի ու Այգեշատի դպրոցները: Կվերանորոգվեն ու կկահավորվեն դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները, կթարմացվի մարզական գույքը: Այսօր, […]
16:16 20.06.2020
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց […]
16:02 20.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց […]
14:36 20.06.2020
Այսօր առավոտյան ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղը մեծ վնասներ է կրել: Գեղանիստի գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ քամին պոկել, տարել է շուրջ 40 տան տանիք, վնասվել են նաև անասնագոմեր, փլուզվել են պարիսպներ: Քամին, ըստ գյուղապետի, այնքան ուժեղ է եղել, որ վնասել է անգամ գյուղի գերեզմանատան գերեզմանաքարերը: Գյուղում աշխատում են […]
13:50 20.06.2020
ԱՀԿ-ն ԵՄ աջակցությամբ իրականացրեց առողջապահական ոլորտի կազմակերպությունների հերթական հանդիպումը՝ նվիրված ԱԱՊ օղակում Կովիդ 19-ի արձագանքման քաղաքականությանը և ԱՀԿ համապատասխան ուղեցույցներին։ Թեման հատկապես կարևոր էր, քանի որ Հայաստանում ԱԱՊ օղակը սկսել է էական դերակատարում ունենալ Կովիդ-19-ի արձագանքման հարցում։ Հանդիպումը նաև պահանջված էր ոլորտի կազմակերպությունների կողմից, քանի որ վերջիններս մեծապես աջակցում են ԱԱՊ օղակին քաղաքային և գյուղական վայրերում։ Հանդիպումը […]
13:44 20.06.2020
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատրաստվում են Տերյան թաղամասի նոր մարզադպրոցի բացմանը: «Համավարակի աճի տեմպի նվազման դեպքում արդեն սեպտեմբերին կկարողանանք գործարկել նորակառույց սպորտդպրոցը: Այս ընթացքում աշխատանքներ են իրականացվում լողավազանը սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու և դպրոցը մարզագույքով կահավորելու ուղղությամբ: Լողավազանի սանիտարահիգիենիկ մաքրությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք է բերվել ռոբոտ-փոշեկուլ, ընթացքի մեջ է հզոր ախտահանիչ սարքի ձեռբերման […]
13:39 20.06.2020
Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Ադրբեջանից բռնագաղթած և ավելի քան երեսուն տարի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019-ից գործում է բնակապահովման ծրագիր, որի շրջանակում արդեն հաստատվել ու իրականացվում է երկրորդ փուլը։ Առաջին փուլով բնակարանի գնման վկայական է տրամադրվել 112 խոցելի ընտանիքներից մեծ մասին, երկրորդով՝ հաշվառվել են ավելի քան 180 ընտանիքներ։
17:00 19.06.2020
Զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով գործնական պարապմունքներ են անցկացվել 3-րդ զորամիավորման N զորամասի հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում։
15:30 19.06.2020
Նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժում են նաև այն հիվանդանոցներում, որոնք ինֆեկցիոն չեն և դրա համար պետական ֆինանսավորում չեն ստանում: Օրինակը «Գյումրի» բժշկական կենտրոնն է: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ծանր հիվանդների են ընդունել, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել և «Գյումրի» կենտրոնում գտնվելու ընթացքում է պարզվել, որ նրանք վարակակիր են: Հետևանքն այն է, որ բժշկական կենտրոնի 17 […]
21:34 18.06.2020
Այսօր Գյումրիում հորդատառ անձրև ու կարկուտ է տեղացել։ Կարկտի հաստությունը տեղ-տեղ 10 սմ-ի է հասել։ Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերն ու կարկուտը լցվել են 26 Կոմիսարների և Շիրակացի փողոցների սեփական տները, ավտոտնակները, տնամերձերը։ Գյումրի «Ձորի թաղ» կոչվող հատվածն է, որն ամենացածրադիրն է ու մյուս թաղամասերից անձրևաջրերը կուտակվում են այստեղ։ Բնակիչները բահերով տներից ու տնամերձերից հեռացրել […]
19:04 18.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
18:55 18.06.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունիսի 17-ին Հռոմում կայացավ Իտալիա-2019/20-ի գավաթի խաղարկության եզրափակիչը, որում Ջենարո Գատուզոյի թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 4։2 հաշվով: «Նապոլիի» համար սա Իտալիայի գավաթի խաղարկությունում 6-րդ հաղթանակն է և 2014 թվականից ի վեր առաջին գավաթը: Հաղթանակից հետո Նեապոլում իսկական տոնախմբություն է եղել: Խաղից հետո հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Նեապոլի հրապարակ: Մարդիկ […]
18:29 18.06.2020
Գյումրիում հունիսի 15-ին երկկողմանի թոքաբորբով ու կորոնավիրուսի դրական հաստատումով մահացած գյումրեցի 66-ամյա կնոջ ամուսինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են կնոջը մինչև «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխելը հրաժարվել Կարմի խաչի պոլիկլինիկայի իրենց ընտանեկան բժշկուհու առաջարկած Covid-19-ի թեստավորումից։ Մահացած կնոջ ամուսինը՝ տեր Եզնիկ քահանա Գալստյանը, մեր թղթակցին ասել է, թե կինը վստահություն չի […]
18:15 18.06.2020
Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների […]
13:08 18.06.2020
Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանը և Կարինե Տիգրանյանը ճանաչվել են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած World Vision 2020 երգի հեռավար միջազգային մրցույթի մրցանակակիրներ։ Առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթին մասնակցել են աշխարհի 45 պետությունների 725 մասնակիցներ։ «Մրցույթը մեկնարկեց մայիսի 5-ին, մինչ այդ արդեն Կատարողական արվեստի միջազգային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը, համավարակի սահմանափակումներն ու […]
23:30 17.06.2020
«Միսս տիեզերք» մրցույթի կոլումբացի մասնակից Դանիելլա Ալվարեսի ոտքն անդամահատել են: Այս մասին հայտնել է մոդելը Instagram-ի իր միկրոբլոգում: Գեղեցկուհին զրկվել է ձախ ոտքից: Պատճառը դարձել է իշեմիան, որն առաջացել է որովայնում ուռուցքային գոյացությունը հեռացնելուց հետո: Ալվարեսն իր դժբախտության մասին պատմել է համացանցի օգտատերերին՝ ցուցադրելով հիվանդանոցում արված լուսանկարներ: Բլոգերն ունի 1,9 միլիոն հետևորդ: Մեկնաբանություններում նա նշել […]
18:30 17.06.2020
Ախուրյանի և Բասենի բնակիչները չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը: Խոսքը մոտ 890 հեկտար վարելահողի և արոտների մասին է, որոնք գտնվում են Բասեն գյուղի տարածքում, իսկ համայնքների խոշորացումից հետո օգտագործելու ցանկություն են հայտնել նաև ախուրյանցիները: Հողերի մի մասը վարձակալության է տրվել, մնացածը երկու գյուղով չեն կարողանում համատեղ օգտագործել: Արոտներն ու վարելահողերը իրենց վերադարձնելու բողոքով այսօր Բասեն […]
15:48 17.06.2020
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավելանում է: Վիրուսի տարածվածության նոր օջախներ են հայտնաբերվում։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիվանդությունն այս պահին մարզում գտնվում է իր մեծ ալիքի փուլում, ինչն էլ կոնտակտավորների շրջանակը ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն չի տալիս: Մարզպետը խոսել է նաև թեստերի սահմանափակ լինելու, մարզում երկրորդ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների […]
19:00 16.06.2020
Ֆրանսիայի հյուսիսում՝ Օմոն քաղաքում, անհայտ անձինք դեղին ներկով ներկել են գեներալ Շառլ դե Գոլի կիսանդրին: Այս մասին Twitter- ում հայտնել է Օ-դե-Ֆրանս տարածաշրջանի խորհրդի նախագահ Կսավյե Բերտրանը: «Հունիսի 18-ի տոնակատարություններից մի քանի օր առաջ՝ այն ժամանակ, երբ մենք պետք է հիշենք, որ գեներալ Դե Գոլը գլխավորել է դիմադրության շարժումը, Օմոնում այս արձանի դեմ ուղղված վանդալիզմը […]
12:40 16.06.2020
Աբովյան-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսները ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող բեռնատարները մայրաքաղաքում փողոցներ են փակել: Դա երևում է սոցցանցերի օգտատերերի տարածած լուսանկարներում: Ամենայն հավանականությամբ, ճանապարհները փակվում են՝ ի նշան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցության: Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ Աճառյան փողոցը փակ է անգամ շտապօգնության մեքենաների համար: Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, […]
19:00 15.06.2020
Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետությունում մարզադպրոցների աշխատանքը դադարեցված է, իսկ դահլիճներում մարզումներ անցկացնելը՝ արգելված։ Այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային ու հանրապետական բոլոր մրցաշարերը հետաձգվեցին։ Հայաստանի հավաքականների կազմում ընդգրկված մարզիկները որոշ ժամանակ անց վերսկսեցին իրենց անհատական մարզումները, իսկ խմբային մարզաձևերը ներկայացնող մարզիկներն այժմ իրենց մարզումներն անցկացնում են միայն բացօթյա տարածքներում։ Գյումրիի օլիմպիական […]