18:08 29.01.2020
Փարիզում ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս առիթով «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման մեջ Աքչամը մեծ պատիվ է համարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությունը: Պատմաբանը նաև նշել է, որ Լաքոտին հանդիպել է 2018-ին՝ Երևանում: Լաքոտն իր հերթին «Ֆեյսբուք»-ում գրել է. «Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին, ով գրախանութում ներկայացրեց […]
16:01 29.01.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել է, որ ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը: «Ներկա եմ գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը: Շատ կարևոր է, որ «1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան […]
14:40 29.01.2020
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել խորհրդային և ռուսական հայտնի կինոստուդիայի լավագույն մուլտֆիլմերը: «Թողարկելով Shant Kids մանկական հեռուստաալիքը, որի պոտենցիալ լսարանը ամբողջ աշխարհի հայկական Սփյուռքն է, […]
13:32 29.01.2020
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Եվս մեկ գերազանց պայմաններով զորանոց՝ կեցության, կենցաղի, ուսուցման որակյալ պայմաններ։ Նախագահ Սահակյանը սպաների հետ զրույցում նշեց, որ այս տարի ևս, մի շարք ուղղություններում հաստատված ծրագրեր կան՝ զորանոցներ, սպաների ծառայողական բնակարաններ, մեծածավալ աշխատանքներ առաջնագծում։ Նախագահը նաև տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունների հետ համատեղ, առաջիկա մի քանի […]
18:44 28.01.2020
Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Շիրակ գերեզմանատան մոտ։ Բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է։ Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Տուժել է 5 մարդ։ Նրանք ականատեսների օգնությամբ հասցրել են դուրս գալ այրվող մեքենայից […]
18:07 28.01.2020
Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավար կազմի, կուսակցական կառույցների ներկայացուցիչների, մի շարք աջակիցների և մարտական ընկերների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու […]
17:43 28.01.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ներկա եմ գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը։ Առանձնակի հպարտ եմ, որ դահլիճը բացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ Ծնունդդ շնորհավոր հերոս»: Հիշեցնենք` այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 […]
16:54 28.01.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ՀՀ Զինված ուժերի հոբելյանական համերգին մասնակցելուց առաջ այցելեցի Վանաձորի` զոհված ազատամարտիկների պանթեոն ծաղիկներ զետեղելու ի հիշատակ Արցախյան գոյապայքարի նահատակների»: https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2908074892564289?__xts__[0]=68.ARBzsU-qaH0EeSje6rJq3VFy-yRz89LzWcgm-_n5Era3mhYzGEQ_MdcNqf0JG__QLxxtHHe7uIU-lm5MCQFF9Lqs64C7chn7-sICzWkQ12tqa0q4KIxzKXQidomSvag0cbS5tISOChX4E3AahdCND8lL9Z3YCw0ntjf859djmyIAo1CUFDpqhtOGGs5-S45gn4GbVdCX7K9LcQEgNhnGoq5rQaoigESWi_2zmRNYaDTtoGqXf9vmehq7xTeVZR5a7t0ZXsL8jBMmKaITiNd1du915HjPVyN4e8FpTtmtwSRgJr9SxKqIjoFV6PjNKFc7hTpcae14HVSTWiltPtyn3U6lXxnJ&__tn__=-R
16:39 28.01.2020
Հունվարի 28-ը Հայաստանում նշվում է որպես զինված ուժերի կազմավորման կամ Բանակի օր։ Տոնական օրվա առիթով բազմաթիվ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել են բանակային լուսանկարներ՝ արված ծառայության տարիներին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյան «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյան Քաղաքական գործիչ, […]
16:10 28.01.2020
Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առիթով տոնական էր Գյումրիի զորամասերից մեկում։ Զորամասի սպաներին, ենթասպաներին, զինվորներին տոնի առթիվ շնորհավորել են հրամանատարական անձնակազմը, Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք։ Զինվորներին շնորհավորելու և ողջունելու էին եկել նաև Գյումրիի թիվ 11 դպրոցի աշակերտները։ Պարգևատրություններ, իսկ վերջում նաև ուրախ համերգ։ Զինվորների տոնական բարձր տրամադրությունն ապահովված էր։ Բանակի կազմավորման ընթացքում եղած […]
16:00 28.01.2020
Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն […]
18:20 27.01.2020
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին և անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել […]
17:40 27.01.2020
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Բացման խոսքում ՀՀ պաշտպանության […]
16:31 27.01.2020
«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»: Ո´չ տոնական օրերը, ո´չ փոխվող ժամանակները իշխանություն չունեցան այն տաղանդի վրա, որը Բեյրութից պիտի գար Հայաստան ու Հայաստանը ճանաչելի դարձներ աշխարհին: Տիգրան Եղիայի Մանսուրյան «Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն […]
19:06 26.01.2020
Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ […]
18:08 26.01.2020
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, […]
16:53 26.01.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ: «Մարդ ու կնիկ»,- այսպես է լուսանկարները մակագրել Արարատ Միրզոյանը:
15:30 26.01.2020
Եվրոպական ամենահին սրճարանը Florian հաստատությունն է, որը գտնվում է Իտալիայի Վենետիկ քաղաքում: 2020թ. վերջին սրճարանը պատրաստվում է նշել 300-ամյակը, գրում է Wanted in Milan-ը: Հայտնի սրճարանը տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակի կենտրոնում: Այն սկսել է գործել 1720 թվականի դեկտեմբերին: Այս ամբողջ ընթացքում սրճարան են այցելել այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են անգլիացի գրողներ Փերսի Շելլին և […]
13:07 26.01.2020
Աջափնյակում մեկնարկել են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:
11:05 26.01.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար: Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Տաճարը համատեղ տնօրինում են […]
18:47 25.01.2020
Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Շիրակի մարզում շատ քիչ են տեղումները։ Ձյան ծածկույթ միայն Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում է, որն էլ նախորդ տարիների համեմատ քիչ է։ Տեղումների բացակայությունը մարզի ջրամբարներում ջրի կուտակումների լուրջ խնդիր է ստեղծել։ Երաշտը Շիրակի […]
18:25 25.01.2020
Չինաստանում արձանագրված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։ Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում և արտաքին զննում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը […]
17:40 25.01.2020
ՇՊՀ-ում մեկնարկել են «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, Գյումրիում գործող բուհերի դասախոսներն ու ուսանողները։ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մարզային քննարկումը ՇՊՀ-ում, որպես այդպիսին, առաջինն է. մինչ այս նախագիծը շրջանառվել է, բայց վերջնական տեսքի չի բերվել։ Խոսելով նախագծի անրհաժեշտության մասին` Արայիկ Հարությունյանը շեշտեց այն մի քանի կարևոր […]
16:40 25.01.2020
ԿԳՄՍ նախարարության մասնագետները հուշարձան-շենքերի պահպանության իրազեկման արշավի շրջանակներում այցելել են Դերենիկ Դեմիրճյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններ։ Նրանք թանգարանների աշխատակազմին, տնօրենների գլխավորությամբ, հանձնել են իրազեկման նամակ՝ նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ։ Արշավի շրջանակում տնօրենների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հարևաններին հրավիրելու թանգարան և նրանց ևս իրազեկելու հուշարձան-շենքի նկատմամբ նրանց իրավունքների և պարտականությունների մասին։ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2781637958730147
16:30 25.01.2020
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբբեկովը Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է «Դանկ» մեդալով, որին Ղրղզստանում արժանանում են պետական կամ հասարակական ծառայության, գիտատեխնիկական լուրջ ձեռքբերումների համար։ Ժեենբեկովը բարձր է գնահատել Տիգրան Սարգսյանի գործունեությունը ԵՏՀ նախագահի պաշտոնում և հայտարարել, որ նրա աշխատանքը շատ կարևոր է եղել և՛ Հայաստանի, և՛ Ղրղզստանի համար։ «Դուք ԵՏՀ-ն գլխավորել եք բարդ […]
16:05 25.01.2020
Հինգ օր շարունակ իտալացի ճամփորդական բլոգերներ, որոնք «Ինստագրամ», «Յութուբ», «Ֆեյսբուք» հարթակներում ունեն հազարների ու նույնիսկ միլիոնների հասնող հետևորդներ, ճանաչողական այցով Հայաստանում էին Զբոսաշրջության կոմիտեի և Ryanair բյուջետային ավիաընկերության հրավերով։ Հարուստ մշակույթ, հրաշք բնություն, համեղ սնունդ, ջերմ հյուրընկալություն և էքստրեմալ տուրիզմ` Հայաստանն իր ողջ գրավչությամբ ճանաչելի դարձավ իտալացիներին: Վառ տպավորությունները կիսելով իրենց հարթակների միջոցով` Հայաստանը ավելի […]
19:51 24.01.2020
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ: Համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովը նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, […]