TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Արխիվ

Չինական քաղաքի փողոցներում մարդիկ ուշագնաց են լինում. արդյո՞ք պատճառը կորոնավիրուսն է

17:10 24.01.2020

Համացանցում հայտնվել են ահաբեկող տեսագրություններ, որոնցում մարդիկ են, որոնք չինական փողոցներում ուշագնաց են լինում: Մարդիկ հանկարծակի ընկնում են, նրանց օգնության են շտապում բժիշկները կամ հասարակ քաղաքացիները: Դեռևս պարզված չէ՝ արդյո՞ք մարդկանց ուշագնացության պատճառը կորոնավիրուսն է: Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ` միաժամանակ կասկած հայտնելով, որ դա կարող էր արված լինել չինական Վուհան քաղաքում: Նշենք, որ ըստ […]

̰
Արքայազն Չարլզը այցելեց Բեթղեհէմի հայկական եկեղեցի

16:12 24.01.2020

Յունուարի 24-ին, Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզը այցելեց Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան տաճարի հայկական եկեղեցի եւ դիմաւորուեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան լուսարարապետ Գերշ. Տ. Սեւան արք. Ղարիպեանի կողմից: Այս մասին հայտնում է Հայ Երուսաղէմն Այսօր ֆեյսբուքյան էջը: Այցի առթիւ Երուսաղէմի Հայոց պատրիարքութան անունից Արքայազն Չարլզին լուսարարապետ սրբազանը նուիրեց հայկական հախճապակիէ ափսէ: Սրբազան Հայրը Արքայազնին նաեւ խօսեց Սուրբ Երկրում […]

̰
«Այլևս երբեք․․․». Արմեն Սարգսյանը​ Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված համաժողովին

12:10 24.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի​ հիշատակին​ նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։ «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որի հովանու ներքո էլ, «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային […]

̰
Մեկուսացված քաղաքը, վարակի տարածումը, 17 զոհը և վիրուսի սկզբնաղբյուրը. ի՞նչ է հայտնի Չինաստանում բռնկված նոր կորոնավիրուսի մասին

19:30 23.01.2020

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Չինաստանի սահմաններից դուրս: Վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում:

̰
Դավոսի ֆորումի հակառակորդները Ցյուրիխում անկարգություններ են կազմակերպել

15:17 23.01.2020

Շվեյցարիայի Ցյուրիխում բախումներ են տեղի ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հակառակորդների և ոստիկանության միջև: Այդ մասին հինգշաբթի գիշերը հաղորդել է տեղի ոստիկանությունը: Նշվում է, որ անկարգությունները տեղի են ունեցել իշխանությունների հետ համաձայնեցրած «Ցյուրիխը WEF-ի դեմ» ակցիայի ժամանակ, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Արմատական ​​տրամադրություններով ցուցարարները կրակ են վառել և շշեր նետել ոստիկանների […]

̰
Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

11:58 23.01.2020

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Կնեսետի նախագահը, մասնավորապես, նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ […]

̰
Գեղեցկուհի Բելլա Հադիդը շլացրել է հանդիսականին իր գայթակղիչ կոստյումով

23:45 22.01.2020

Սուպերմոդել Բելլա Հադիդիը, որին համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը, պոդիում է դուրս  եկել առանց կրծկալի՝ մերկ մարմնի վրա կրելով գայթակղիչ կոստյում: Տեսանյութը սուպերմոդելը տեղադրել է «Ինստագրամի» իր միկրոբլոգում: Ցուցադրությունն անցկացվել է Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում, Alexandre Vauthier բրենդը ներկայացնելիս:

̰
Ղազախստանից խուլուհամր մոդելը նվաճում է համաշխարհային պոդիումները

22:15 22.01.2020

Ղազախստանից խուլուհամր մոդելը նվաճում է համաշխարհային պոդիումները: Նատալյա Վոդյանովայի Love Ball Arabia բարեգործական միջոցառման ժամանակ նորաձևության ոլորտի լրագրողները, փորձագետները և մոլորակի լավագույն մոդելները Այգերիմ Այապբերգենովային միաձայն անվանել են Ուլյանա Սերգիենկոյի հավաքածուի ցուցադրության «մարգարիտ»: Նա գովազդում է հագուստ, շքեղ զարդեր և ոճային աքսեսուարներ՝ նկարահանվելով գովազդներում և տեսահոլովակներում: Վերջերս Այգերիմը դարձել է Befree ապրանքանիշի դեմքը: Այգերիմ Այապբերգենովան […]

̰
Շիրակի մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է տիրում

22:00 22.01.2020

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է Շիրակի մարզում: Սեփական բիզնեսն սկսելու ու զարգացնելու պատրաստակամությամբ տասնյակ մարդիկ են դիմում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մարզային մասնաճյուղին: Այն նախկին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն է, որը կառուցվածքային փոփոխություններ է կրել ու ընդլայնում է գործունեությունը: Սկսնակ գործարարներին ընձեռվում են սեփական բիզնես հիմնելու նոր հնարավորություններ: Պետական երաշխավորությամբ 5 […]

̰
Գյումրիի տարբեր թաղամասերում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել

13:10 22.01.2020

Ոստիկանությունը դեռ 2019 թվականի ամփոփ տվյալներ չի ներկայացրել, թե քանի հանցագործություն է եղել, ինչ բնույթի և քանիսն է բացահայտվել։ Բայց, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզային վարչությունը մարզում օպերատիվ իրավիճակը հանգիստ է գնահատում։ Վերջին շրջանում համեմատաբար ավելացել են միայն բնակարանային գողությունները։ Տարբեր թաղամասերում են դեպքեր արձանագրվել, իսկ գործող անձինք, ըստ ոստիկանության, միայնակ, երբեմն էլ խմբերով են գործել։ […]

̰
Հարցի ճիշտ լուծումը բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալն է. Արարատի մարզպետ

12:50 22.01.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Սերգեյ Ատոմյանը, Սեդրակ Թևոնյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները երեկ հանդիպել են սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից դժգոհ անասնապահների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:  Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ մարզպետը նշել է, որ հարցի ճիշտ լուծումը բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալն […]

̰
Շիրակի մարզպետը հանդիպել է պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից դժգոհ բնակիչների հետ

18:04 21.01.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր վաղ առավոտյան այցելել է մարզի Բագրավան և Լանջիկ բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից։ Տիգրան Պետրոսյանը լսել է բնակիչների մտահոգությունները։ Մարզային իշխանության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է առկա իրավիճակը, ներկայացվել հնարավոր լուծումները։ Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայր։ Կառնուտցիները […]

̰
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին

17:41 21.01.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է […]

̰
Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից

13:41 21.01.2020

Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով: Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված […]

̰
«Մենք գործ ունենք ապագա տանող «նոր դռների» հետ». Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ

21:41 20.01.2020

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ: Այն կազմակերպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին և ժողովրդին 2019 թվականի հաջողությունների համար […]

̰
Կառնուտցիները ճանապարհ են փակել` պահանջելով կարկտահարության վնասների օբյեկտիվ գնահատում

18:44 20.01.2020

Վաղ առավոտից Կառնուտ գյուղի բնակիչները փակել էին Ախուրյանից Կառնուտ տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ի կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում: Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 256 հա, ըստ գյուղացիների` գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին […]

̰
Նունե Սարգսյանը Քուվեյթում շեյխուհու կենտրոնում երեխաների համար անգլերենով ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը

14:37 20.01.2020

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն։ Տիկին Նունե Սարգսյանի և շեյխուհի Հուսա Սաբահ ալ Սալեմ ալ Սաբահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, Երևանում: Այդ հանդիպման ընթացքում, հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները, […]

̰
Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը

12:52 20.01.2020

Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, […]

̰
Երեխայի դասապատրաստմանն օգնելը կարող է կյանք փրկել

23:30 19.01.2020

Անգլիական Իփսուիչ քաղաքի բնակիչ 43 տարեկան Ջոնաթան Ջենկինը դստերը կենսաբանության դասն է սովորեցրել: Թեման ավշային հանգույցների համակարգն է եղել: Հայրը որոշել է իր մարմնի վրա ցույց տալ այդ հանգույցների տեղերը և պատահաբար նկատել է, որ դրանից մեկը մեծացած է: Ջենկինը դիմել է բժշկի, որն էլ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է հայտնաբերել:

̰
Ինչպիսի՞ն է Ծաղկաձորը հանգստյան օրերին

17:20 19.01.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Ծաղկաձորից լուսանկարներ: «Ճոպանուղի, էքստրեմալ սպորտաձեւեր եւ բազմաթիվ զբոսաշրջիկներ. Ծաղկաձորը՝ հանգստյան օրերին»,-նշված է լուսանկարներին կից գրառման մեջ:

̰
Հուզիչ կադրեր. ինչպես են Ավստրալիայում փրկում հրդեհից տուժած և վիրավոր կենդանիներին

13:01 19.01.2020

Ավստրալիայի արևելյան շրջանների մի հատվածում տեղատարափ անձրևներ են: Դրանք բավականին օգնել են մարել դեռ սեպտեմբերից մոլեգնող անտառային հրդեհներից մի քանիսը: Դրա շնորհիվ իշխանություններին և կամավորներին հաջողվել է հասնել անհասանելի հատվածներ և տուժած կենդանիներին հանել այնտեղից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բազմաթիվ կենգուրուներ, կոալաներ և այլ կենդանիներ տեղափոխվել են հատուկ բուժհաստատություններ: Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, […]

̰
Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը

16:16 18.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և […]

̰
Գյումրեցի հերոս Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 27 տարեկան

18:45 17.01.2020

Այսօր՝ հունվարի 17-ին, 2016 թվականին Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված, հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 27 տարեկան։ Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, զինվորականներ և այլք ծաղիկներ դրեցին գյումրեցի հերոսի շիրիմին: Այս մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից: Ի հիշատակ […]

̰
Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան

18:26 17.01.2020

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան: ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային, քամու էներգետիկայի հետ միասին մեծ ներդրում է ունենալու այդ երկրի էլեկտրականության […]

̰
Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով

15:07 17.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: «ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ […]

̰
«Միլան»-ի պաշտպանին բռնաբարության մեջ մեղադրող ռուս մոդելը ձերբակալվել է

14:59 17.01.2020

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է ռուս-իսպանական ծագում ունեցող մոդել Լուիզա Կրեմլյովային, որը «Միլան» ակումբի պաշտպան Թեո Էրնանդեսին դեռ 2017 թվականին մեղադրում էր բռնաբարության մեջ: Դատարանը մոդելի դեմ գործ է հարուցել՝ զրպարտության և կեղծ ցուցմունքի հոդվածով: Կրեմլյովային սպառնում է ազատազրկում:  Գործը փակվել էր 2017 թվականի հունիսին, իսկ 2019-ի հունվարին դատարանը մերժել էր Կրեմլյովայի բողոքարկումը: Հրապարակման համաձայն՝ ֆուտբոլիստի […]

̰
Louis Vuitton ընկերությունը գնել է խոշորագույն մուգ ալմաստը

17:40 16.01.2020

1758 կարատ կշռով ալմաստը (չմշակված ադամանդը) «միլիոններ» է արժեցել Louis Vuitton ընկերությունների ընտանիքի համար։ Դրա հստակ գինը չի նշվում, բայց մոտ 350 գրամ կշռող քարը ամենամեծ մուգ ալմաստն է աշխարհում։ Դիզայներական տունը այն գնել է Lucara Diamond Corp ընկերությունից, որը քարը հայտնաբերել է Բոտսվանայի հանքերից։ Քարի գինը համեմատաբար ավելի բարձր է եղել նմաններից շնորհիվ այն […]

̰
Մսավաճառները բողոքի ակցիա իրականացրին կառավարության առջև

14:24 16.01.2020

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում մսավաճառները: Սպանդանոցում սերտիֆիկատ չունեցող միսը շրջանառությունից դուրս է բերվել, իսկ հունվարի 15-ից խստացումներ են այս ոլորտում: Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը խոստացավ բարձրացվող մի շարք հարցեր առանձին քննարկել: Մսավաճառները պնդում էին՝ կառավարությունը ծանոթ չէ սպանդանոցներում տիրող իրավիճակին: Ակցիան այսօր […]

̰
Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա

19:30 15.01.2020

Կառավարությունը փոխհատուցում է 2019 թվականի կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղացիների վնասը: Շիրակի մարզի 45 համայնքներում փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 240 մլն դրամ: Կառավարությունը չափանիշներ է սահմանել: Դրանցից առաջինն այն է, որ հատուցվում է այն գյուղացիների վնասը, որոնց ցանքերը կարկտահարվել են 50 և ավելի տոկոսով, ինչի հետևանքով Շիրակի մարզում 2000 հեկտարից ավելի տարածքներ փոխհատուցման ենթակա չեն: […]

̰
Ավստրալիան հրդեհների պատճառած վնասից կվերականգնվի 100 տարի անց. փորձագետներ

18:39 15.01.2020

Փորձագետների կարծիքով` մոտ մեկ դար է անհրաժեշտ, որպեսզի Ավստրալիան մաքրվի ծխից ու վերականգնվի ավերիչ հրդեհներից հետո, գրում է The Sun-ը: Ողջ երկրում մոլեգնող հրդեհների հետևանքով 28 մարդ է զոհվել, ավելի քան 2000 տուն է այրվել, միլիոնավոր կենդանատեսակներ են ոչնչացել: BBC-ի հաղորդմամբ` ամանորյա օրերին այրվող անտառների ծուխը նկատելի է եղել Հարավային Ամերիկայում: Նոր Զելանդիայում երկնքի գույնը […]

̰
BACK_TO_TOP