Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում․ Բագրատ Սրբազանի ելույթով է մեկնարկել ընդդիմության հանրահավաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+18.09 oC

Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում․ Բագրատ Սրբազանի ելույթով է մեկնարկել ընդդիմության հանրահավաքը

17:32 05.11.2022

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության Միասնության հանրահավաքը, որը կազմակերպվում է հաջակցություն Արցախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի բացմանը ելույթով հանդես եկավ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսքը սկսելով Տերունական աղոթքով։ Նա հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության ու ողջույնի խոսքը՝ շարունակելու կյանքը «Աստծու ողորմությամբ, իմաստնությամբ ու հաղթանակի տեսիլքով»։

«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, գործենք ամեն ժամ՝ առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, առանց կասկածի, առանց երկմտության, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես շատ դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո։ Մեր հույսը մեր Աստծու և մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա՝ ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նա նշել է, որ մենք պետք է հրաժարվենք հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։

«Արցախը, այսինքն` ամբողջ հայությունը, որքան էլ որ խոցված, իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել, և այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Ես հավատում եմ մեր սեփական, հայկական, համազգային օրակարգին, թելադրող և ոչ թելադրվող, պարտադրող և ոչ պարտադրվող։ Ես հավատում եմ, որ Հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում՝ որպես հայոց սահմանների պատվի և արժանապատվության վերականգնման և վերահաստատման նոր արշալույս։ Ես հավատում եմ Հայոց բանակի փառքին ու պատվին, իր սխրանքներին ու հերոսական կենսագրությանը, իր նկարագրին, իր էությանը, պատմությանը հարազատ։ Ես հավատում եմ խաղաղությանը, որը արդարության և ճշմարտության ծնունդ է, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 02.06.2025

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

23:55 02.06.2025

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

23:52 02.06.2025

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

23:47 02.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

23:43 02.06.2025

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

23:39 02.06.2025

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP