16:34 27.04.2022
Նման հանդիպումները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ապրիլի 27-ին ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԱԺ կայքը։
Խոսելով ԱԺ աշխատակազմի և Կանադայի խորհրդարանական կենտրոնի միջև արդյունավետ համագործակցության մասին` Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ կենտրոնի աջակցությամբ ներկայացվել է Աշխատակազմի Ռազմավարական զարգացման ծրագիր: «Մենք կարևորում ենք փոխգործակցության շարունակականությունը` առաջիկա 5 տարիների ընթացքում վերոնշյալ ծրագրի և Գործառնական ծրագրի ներդրման շրջանակներում»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Նշվել է, որ Ռազմավարական զարգացման ծրագիրը միտված է նաև ստեղծելու ավելի մեծ հնարավորություններ` ներգրավվելու աշխատակազմի գործունեությանը հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երիտասարդների:
Վահան Նարիբեկյանը խոսել է նաև ԱԺ աշխատակազմի և Կանադայի պառլամենտական կենտրոնի միջև նախագծվող այլ ծրագրերի մասին: Այս համատեքստում ընդգծվել է աշխատակազմի աշխատակիցների համար կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումը Կանադայի խորհրդարանում:
Դեսպանը երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորել է Ռազմավարական զարգացման ծրագրի արդյունավետ իրականացումը: Նա ողջունել է երկկողմ նոր ծրագրերի կյանքի կոչումը և պատրաստակամություն հայտնել նպաստելու համագործակցության ընդլայնմանը:
11:56 14.06.2025
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքըԴատարանը որոշել է մերժել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: ...
11:41 14.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...
11:35 14.06.2025
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստԻրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին […] ...
11:21 14.06.2025
Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՍկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...