16:32 17.12.2019
Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Ղրիմի մարտերի ժամանակ մահացած կարմիրբանակայինների աճյունների փոխանցումը Հայաստանի նրանց հարազատներին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Արարողությանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, նաև Ղրիմի ղեկավարությունը, այդ թվում՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
Կարմիրբանակայիններից մեկի՝ Երվանդ Հարությունյանի մասունքները հայտնաբերվել են «Խաղաղության հերթափոխ» արշավախմբի անդամների կողմից: Հարությունյանը Ակ-Մոնայի մարտերի մասնակից է եղել 1942թ. հունվարից մայիս: Նա ծառայել է 44-րդ բանակի 404-րդ հրաձգային դիվիզիայի 655-րդ հրաձգային գնդում: Այս գնդի կորուստները 833 հոգի էին, նրանցից 435-ը մահացել է, 398-ը՝ անհետ կորել:
«Խաղաղության հերթափոխ»-ը հայտնաբերել է ևս 30 մարտիկների մասունքներ, որ ամփոփվել են Թեոդոսիայի քաղաքային գերեզմանում այս դեկտեմբերի սկզբին: Կերչի թերակղզում 1942թ. փետրվար-մայիս ամիսներին պաշտպանական մարտերին մասնակցում էր հայկական 390-րդ հրաձգային դիվիզիան: 1943-ի դեկտեմբերից 1944-ի մայիսը Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման համար պայքարում էր 89-րդ Թամանյան դիվիզիան, որը պարգևատրվել է իր գործողությունների համար:
Կերչի ու Ղրիմի համար մարտերին ակտիվորեն մասնակցել են հինգ հայեր՝ դիվիզիաների հրամանատարներ: Յոթ հայ սպաներ գնդի հրամանատարներ են եղել: «Ժելեզնյակով» զրահագնացքի հրամանատարն էր կապիտան Գուրգեն Սահակյանը։
Հանուն Ղրիմի մղված մարտերի համար 11 հայերի և ծնունդով հայաստանցի հույն Կոնստանտին Հաջիևին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել:
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...
19:00 07.06.2025
Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի ՈւկրաինաԿանադայի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 25 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և խցանումներից պաշտպանող սարքեր, հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Կանադան արդեն 64 Coyote զրահափոխադրիչ էր ուղարկել Կիև։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը և ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին […] ...
18:45 07.06.2025
ԱՄՆ-ը դժգոհ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից. BloombergԱՄՆ նախագահի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ դժգոհ են եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից, հաղորդում է Bloomberg-ը։ «Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշել են, որ տպավորված են հարձակումից, կային նաև դժգոհության նշաններ, որ դա միայն կամրապնդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայքարը շարունակելու վճռականությունը», – ասվում է գործակալության կայքում՝ հղում […] ...