15:32 17.12.2019
Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլը հարցազրույց է տվել ռուսական «360» հեռուստաալիքին։ Նա ամոթալի է համարել Էրդողանի այն կարծիքը, թե պետք է հավասարության նշան դնել 1915 թվականի՝ Օսմանյան կայսրության ոճրագործության և ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ոչնչացման միջև, հայտնում է Rusarminfo-ն:
Նա նշել է, որ ի տարբերություն Անկարայի, որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է բնիկ ամերիկացիների ցեղասպանության հարցը, ներողություն է խնդրել և փոխհատուցել իր արարքների համար։
Բացի դրանից, Օզգյուլի խոսքերով, Ամերիկայում հնդկացիների խոշոր համայնքներ չեն մնացել, որոնք մշտապես կարող են բարձրաձայնել իրենց խնդրի մասին։
Քաղաքագետը նշել է, որ հայկական սփյուռքը անհամեմատ մեծ է։ Մասնավորապես, Հայաստանում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, և ամբողջ աշխարհում ցրված են հայ էթնիկ խմբի շուրջ 10 միլիոն ներկայացուցիչներ:
«Դրա համար սա Թուրքիայի պատմության մեջ նախագահի ամենաամոթալի արարքներից մեկն է»,- ասել է Օզգյուլը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա դուր չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Նա էլ իր հերթին սպառնալիքներ հնչեցրեց ԱՄՆ-ի հասցեին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...
19:00 07.06.2025
Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի ՈւկրաինաԿանադայի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 25 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և խցանումներից պաշտպանող սարքեր, հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Կանադան արդեն 64 Coyote զրահափոխադրիչ էր ուղարկել Կիև։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը և ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին […] ...
18:45 07.06.2025
ԱՄՆ-ը դժգոհ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից. BloombergԱՄՆ նախագահի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ դժգոհ են եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումից, հաղորդում է Bloomberg-ը։ «Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշել են, որ տպավորված են հարձակումից, կային նաև դժգոհության նշաններ, որ դա միայն կամրապնդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայքարը շարունակելու վճռականությունը», – ասվում է գործակալության կայքում՝ հղում […] ...
18:28 07.06.2025
Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Վաղարշապատ համայնքՀունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։ Միջոցառումը կազմակերպվում է Հեծանվի համաշխարհային օրվա […] ...