Ինչո՞ւ են պատգամավորները հիշել «սև ու սպիտակի», «ասֆալտին փռելու», «Ամանորին բլինչիկ չուտելու» պատմությունները. թեժ բանավեճ ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Ինչո՞ւ են պատգամավորները հիշել «սև ու սպիտակի», «ասֆալտին փռելու», «Ամանորին բլինչիկ չուտելու» պատմությունները. թեժ բանավեճ ԱԺ-ում

15:07 16.12.2019

Ո՞ր դեպքում պետք է պատժվի ատելության խոսքի քարոզը, երբ այն ուղղված է խոցելի խմբերի՞, թե՞ բոլորի, այդ թվում՝ քաղաքական գործիչների դեմ: Հարցն այսօր բուռն քննարկման թեմա է դարձել ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշել է հեղափոխությունից հետո ատելության խոսքի դրսևորումները, «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը նրան հիշեցրել է նաև «սև ու սպիտակ»-ի պատմությունը, որին իր խոսքում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը:

«Սև ու սպիտակի մասին, քաղաքապետի հնչեցնելու հաջորդ օրը վարչապետն ասաց՝ այո, գուցե ոչ հաջող ձևակերպում էր, մեր հասարակությունը շատ ավելի վառ գույներով կարելի է ներկայացնել, հնարավոր էր, չէ՞, կառչել սրանից ու ասել, ահ, գույներ եք ասում, ուրեմն ձեր մտքին շատ ուրիշ բաներ կան, դրանից հետո էլ մի քանի անգամ թե՛ այդ արտահայտությունը, թե՛ «ասֆալտին փռել» հայտարարությունը օգտագործվել է կոնկրետ հանցագործների նկատմամբ, եթե հանցագործը փախնում է, ինչ են անում՝ փռում են ասֆալտին, ուզում եմ ասել, որ եկեք չկտրենք կոնտեքստից»,- ասել է նա:

Սարգիս Խանդանյանը, որ նախաձեռնության հեղինակն է, ասել է.

«Օրենքի շեշտադրման մեջ նշենք, որ սա չի կարող ազդել քաղաքական այլախոհության դեպքում, սա խոցելի խմբերի համար է, ոչ թե խոսքի ազատությունը սահմանափակելու»:

Անի Սամսոնյանն արձագանքել է․

«Դուք խոսում եք ատելության խոսքից, միևնույն ժամանակ հույս ենք հայտնում, որ այն լինելու է անաչառ աշխատանքային խումբը, իսկ դուք սկսում եք արդարացնել սև ու սպիտակը, ասֆալտին փռելը, ինչ է նշանակում հանցագործներին ասֆալտին փռել, լիքը մարդ կա, ում մեղքն ապացուցված չէ, ու ասում եք, ճիշտ է նրանց նկատմամբ ասել ասֆալտին փռել, կամ թաթիկներ կտրել, միգուցե դուք էլ արդարացնեք ու ասեք, որ դա, միգուցե, բռնության կոչ չի, կամ ատելության կոչ չի, իսկապես չեմ հասկանում՝ ինչ եք ուզում»:

Մարիա Կարապետյանը նրան կոչ է արել կենտրոնանալ մյուս գույների վրա:

Հաջորդել է Անի Սամսոնյանի դիտարկումը.

«Ես ուզում եմ ասել, որ ունեցել է հետևանքներ, ի՞նչ գույնզգույն, մենք՝ քաղաքական գործիչներս, խոցելի չե՞նք»:

Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ինքն իրեն խոցելի չի զգում:

Արդյունքում սկսել են քննարկել հարցը, թե ինչու կարգավորումը չի տարածվում քաղաքական գործիչների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

22:58 08.08.2025

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

Անտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

22:48 08.08.2025

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

22:46 08.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

22:28 08.08.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

22:18 08.08.2025

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

BACK_TO_TOP