«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերը հետաքրքրություն են առաջացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերը հետաքրքրություն են առաջացնում

14:50 16.12.2019

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր աջակից Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքերով՝ հասույթը ծառայեցնելու են հիմնադրամի ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծեց, որ նմանատիպ բարեգործական ընթրիքները բարեգործական հիմնադրամների գործունեության անբաժան մասն են.

«Այն երկրներում, որտեղ այդ մշակույթն ավելի ձևավորված է, ընթրիքներն ավելի հաճախ են լինում ու լայն ֆորմատ են ունենում: Այդ ձևաչափերն ուսումնասիրվելու են, և այդ մշակույթը ներդրվելու է Հայաստանում»:

Նա ընդգծեց, որ մի քանի ծրագիր ունեն, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացրել.

«Խոսքը դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը միտված ծրագրի մասին է: Հետաքրքրություն են առաջացրել նաև մարզային մշակութային կենտրոնների հզորացմանն  ուղղված ու մշակութային տուրիզմի զարգացման հետ կապված ծրագրերը»:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև մեկ տարվա ընթացքում իրականացված ու 2020-ի համար նախանշված ծրագրերը: Ղազարյանի խոսքերով՝ կրթաթոշակային ծրագիրն արդեն կայացած է, մշակութային տուրիզմի մասով փառատոն է իրականացվել, որը նոր նշաձող է սահմանել, քանի որ ընդգրկված են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր:

Ըստ նրա, մշակութային տուրիզմի զարգացումը Հայաստանի համար հեռանկարային ուղղություն է: Կարևորվում է նաև աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, մասնավորապես երբ շեշտը դրվում է մարդկային ներուժի բացահայտմամբ նրանց աղքատությունից  հանելու վրա:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավար Սոնա Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ այն մասնակիցները, ովքեր ներդրում կունենան հիմնադրամի ծրագրերի իրականացման համար, ամենակարևոր գործն արած կլինեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

22:58 08.08.2025

Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասին

Անտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

22:48 08.08.2025

Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

22:46 08.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

22:28 08.08.2025

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

22:18 08.08.2025

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը

Սպիտակ տանը պատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը: Սպիտակ տուն են արդեն տեղափոխվում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ: ...

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

22:13 08.08.2025

Ռոնալդուն պորտուգալական թիմի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պորտուգալական «Ռիու Ավեի» դեմ ընկերական խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվողը գոլ է խփել 44-րդ, 63-րդ և 68-րդ րոպեներին: «Ալ Նասրը» հաղթել է 4-0 հաշվով: ...

BACK_TO_TOP