Թուրքիան հայտարարել է Աֆրինում ևս 44 «ահաբեկիչների» ոչնչացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Թուրքիան հայտարարել է Աֆրինում ևս 44 «ահաբեկիչների» ոչնչացման մասին

12:37 23.02.2018

Փետրվարի 23-ին Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքում ևս 44 «ահաբեկչի» ոչնչացման մասին` հայտնում է ռուսական TASS գործակալությունը:

Հայտարարության համաձայն` գործողության մեկնարկից մինչ օրս թուրքական կողմն ընդհանուր թվով 1873 գրոհային է ոչնչացրել:

«Ռազմական ուժերը Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների արդյունքում «Սիրիայի ժողովրդական ուժեր», «Քրդական աշխատավորական կուսակցություն» և «Ժողովրդավարական միություն» կուսակցությունները ներկայացնող 1873 ահաբեկչի է ոչնչացրել»,- ասված է Թուրքիայի տարածած հայտարարության մեջ:

Հունվարի 20-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այն ուղղված է ԱՄՆ աջակցությունը ստացող քրդական խմբավորումների դեմ, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում:

SHANTNEWS-ը հայտնել էր, որ «Սիրիայի ժողովրդական ուժերը» մտել են Աֆրին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր  Աֆրինի կենտրոնը շրջափակելու մտադրության մասին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

13:46 28.04.2024

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:19 28.04.2024

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

23:50 27.04.2024

Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

Թուրքիայի Ադըյաման քաղաքում ոստիկանը, ով հերթապահում էր բաժանմունքում, կրակ է բացել իր գործընկերների վրա, հայտնում է TGRT Haber-ը։ «Շտապ լուր. սարսափելի դեպք է տեղի ունեցել Ադիյամանում. ոստիկանը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում։ Հարձակման հետևանքով առնվազն երկու ոստիկան վիրավորվել է»,– հաղորդել է հեռուստաալիքը։ Ոստիկանության բաժին են ուղարկվել շտապօգնության մի շարք մեքենաներ։ Halk TV-ն, հղում անելով ոստիկանությունում […] ...

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

14:14 27.04.2024

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է՝ անդրադառնալով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր […] ...

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

12:28 27.04.2024

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների ավարտին ձգտելու փոխարեն զբաղված են միայն պատերազմ հրահրելով և ուրիշներին մեղադրելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան անկեղծ վճռականություն ցուցաբերեն, պատերազմներն Ուկրաինայում և Գազայում շուտով կավարտվեն, բայց ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ պատերազմին […] ...

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

11:43 27.04.2024

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

Թուրքիայի առևտրի նախարարությունը ավարտում է նոր կանոնակարգի մշակումը, որը նախատեսում է հավի մսի արտահանման ժամանակավոր արգելք։ Ինչպես հաղորդում է Haber Global TV հեռուստաալիքը, այս միջոցը կոչված է զսպելու սպիտակ մսի գները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են 200%-ով։ Խնդիրն ավելի է սրվել, քանի որ վերջին ամիսներին կարմիր մսի գները կտրուկ բարձրացել են: Տավարի մսի կիլոգրամը գնորդի […] ...

BACK_TO_TOP