Դավիթաշենի նախկին այգու տեղում հերթական օբյեկտն է կառուցվում. «Հայկական ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Դավիթաշենի նախկին այգու տեղում հերթական օբյեկտն է կառուցվում. «Հայկական ժամանակ»

13:17 24.02.2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Դավիթաշեն շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար:

Մեր տեղեկություններով՝ կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրն է՝ Արմենուհի Գևորգյանը:

Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարևանությամբ գտնվող այգում հաստաբուն ծառերը հատվեցին: Մեծ աղմուկ բարձրանալուց հետո պարզվեց, որ այգին մասնավոր է և դրա տերը ինչպես նպատակահարմար է գտել, այդպես էլ վարվել է: Այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի: Դավիթաշենի թաղապետը Ռուբեն Գևորգյանն էր, հանրային այգին սեփականաշնորհվել էր՝ դարձել էր նրա դստեր սեփականությունը, իսկ այսօր արդեն այգու ծառերը չկան, իսկ տեղում շուտով օբյեկտ կկառուցվի:

Ի դեպ, երբ այգու հարևանությամբ կառուցվեց և շահագործման հանձնվեց «Ռիբոկ» համալիրը, Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցեց բացման արարողությանը: Նույն տրամաբանությամբ ապագա օբյեկտի բացմանն էլ կարող է Սերժ Սարգսյանը մասնակցել. իսկ ո՞վ է հիշելու, որ առաջ այդտեղ գեղեցիկ այգի էր»:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ

17:17 26.04.2024

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, 2024 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ […] ...

Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

17:12 26.04.2024

Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում […] ...

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

17:06 26.04.2024

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա­հայտման և ուղղորդման կարգում»: Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը: Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին […] ...

Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:55 26.04.2024

Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՔԿՀ-ներից մեկի պատասխանատու հերթապահն ու անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ընդգրկված լինելով հիմնարկի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, տևական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, գիշերային ժամերին մուտք են գործել հիմնարկի բուժական մասնաշենք և ողջ գիշերն անց են կացրել […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:43 26.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում

16:35 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա գտնվեց կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ մատուցված ոգեկոչման կարգին՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների։ Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ դեսպանության անձնակազմը, […] ...

BACK_TO_TOP