ՕԵԿ-ը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, քանի որ փող չունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

ՕԵԿ-ը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, քանի որ փող չունի

16:12 24.02.2018

ՕԵԿ համագումարի ժամանակ ՕԵԿ նախագահը անդրադարձել է հարցին, թե ինչու իր կուսակցությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններն

«Այսօր մարդիկ խոսում են, ասում են՝ ՏԻՄ ընտրություններին խի՞ չեք մասնակցում, բայց Հայաստանում ՏԻՄ ընտրություններին կարո՞ղ ես առանց փողի մասնակցել, հարց եմ տալիս, էսօր գյուղապետերի ընտրությունն էլ է փողով: Փող ունես, մարդ ես, փող չունես, մարդ չես», – ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ անցյալ ընտրությունների ժամանակ մրցակցություն է եղել ոչ թե գաղափարների, այլ փողի միջև:

ՕԵԿ-ի նախագահի ընդգծմամբ՝ եթե խոսում ենք քաղաքական համակարգի մասին, ապա դրա ձևավորման հիմնական առանցքը, որի անունն է ընտրություն, չպետք է վերածել աճուրդի:

«Այսինքն, ով շատ՝ «կտո բոլշե», ով շատ տվեց, նրաննա: Դուք հլը մի հատ հիշեք ընտրություններից առաջ, ցուցակներ էին վաճառում Հայաստանում՝ 50 հոգանոց ցուցակ կա, 20 հոգանոց ցուցակ կա: Էս ցուցակի գինը էսքանա, նրանը էնքանա», – հիշել է Բաղդասարյանը:

Իսկ խորհրդարանական ընտրություններին մեծ ցավ է ապրել նաև Հեղինե Բիշարյանը, հատկապես՝ ռեյտինգային ասվածից.

«Ընդհանրապես ռեյտինգայնության, խորհրդարանի հետ կապ չունեցող, խորհրդարանի գինն ու արժեքը չիմացող մարդիկ ունեցան բարձր ռեյտինգներ: Բայց ոչինչ, համբերատար եղեք և փորձեք այդ մարդկանց գտնել և աշխատեցնել, եթե դա հնարավոր կլինի», – ասել է Բիշարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

17:12 26.04.2024

Թումանյանի բաժնի ծառայողները հուշանվեր-թղթադրամների իրացման և փորձի դեպքեր են բացահայտել

Ապրիլի 18-ին Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ 16-ամյա երկու պատանի, հանցավոր համաձայնությամբ, առցանց գնումների հարթակի Սանահին-Սարահարթ թաղամասի սրահից 1500 դրամով գնել են 10 հազար դրամանոցի նմանվող շուրջ 60 հուշանվեր թղթադրամ, որոնց մի մասը իրացրել են, իսկ մնացած մասը փորձում […] ...

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

17:06 26.04.2024

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա­հայտման և ուղղորդման կարգում»: Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը: Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին […] ...

Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:55 26.04.2024

Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՔԿՀ-ներից մեկի պատասխանատու հերթապահն ու անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ընդգրկված լինելով հիմնարկի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, տևական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, գիշերային ժամերին մուտք են գործել հիմնարկի բուժական մասնաշենք և ողջ գիշերն անց են կացրել […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:43 26.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում

16:35 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Օտտավայում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա գտնվեց կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ մատուցված ոգեկոչման կարգին՝ ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների։ Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ դեսպանության անձնակազմը, […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին

15:49 26.04.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Նա նշել է, որ փոփոխություն է կատարվել Հանրային հեռարձակողի վրա […] ...

BACK_TO_TOP