«Առավոտ»-ի խմբագրականը Խաչիկ Ստամբոլցյանի «բացահայտումների» մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+27.09 oC

«Առավոտ»-ի խմբագրականը Խաչիկ Ստամբոլցյանի «բացահայտումների» մասին

19:49 24.02.2018

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում գրել է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ մենք` լրագրողներս, խոսեցնում ենք Շարժման առաջնորդներին և ակտիվ մասնակիցներին: Նրանց մեծ մասն իրեն պահում է զուսպ և արժանապատիվ՝ չփորձելով հին հաշիվներ մաքրելու ձգտմամբ վարկաբեկել մեր նորագույն պատմության այս կարևոր էջը: Երբեմն էլ այլ կերպ է ստացվում:

Խաչիկ Ստամբոլցյանը, որը նույնպես որոշակի դեր է խաղացել այդ Շարժման մեջ, երեկ «վերահաստատել է» այն առասպելը, որ «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ, իսկ ավելի կոնկրետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը և Ալեքսան Հակոբյանը, խորհրդային «կագեբե»-ի գործակալներ էին: Ոչ թե քաղաքական սխալներ են թույլ տվել, ինչպես որ դա արել են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները, այլ 1988-90 թվականներին ուղղակիորեն կատարում էին ուրիշի կամքը:

Նման մեղադրանքների որևէ լուրջ ապացույց, իհարկե, գոյություն չունի: Երբ 1994 թվականին նույն Աշոտ Մանուչարյանը նույն մեղադրանքը հնչեցրել էր իմ հասցեին, ես հետաքրքրվեցի՝ ի՞նչ կլինի, եթե ես նրան դատի տամ: Պարզվեց հետևյալը՝ ոչ մի հատուկ ծառայություն տեղեկանք չի տալիս, որ այս կամ այն անձնավորությունը եղել է կամ չի եղել իր գործակալը: Բայց դատարանում նման տեղեկանք պետք էլ չի, որովհետև Մանուչարյանը պետք է ապացուցի, որ ես «կագեբեի» գործակալ եմ եղել, ոչ թե ես ապացուցեմ, որ չեմ եղել: Բայց ես, բնականաբար, ոչ մեկին չէի պատրաստվում դատի տալ՝ մանավանդ Աշոտ Մանուչարյանին և հատկապես նման անհեթեթ մեղադրանքի պատճառով: Պարզ է, որ հիշյալ անձինք էլ դատի չեն տա. եթե անգամ այդ գործիչներին հետաքրքրի, թե ինչ է նրանց մասին ասում Խաչիկ Ստամբոլցյանը, նրանք, ամենայն հավանականությամբ, քմծիծաղ կտան ու կմոռանան դրա մասին:

Այդ դրվագին, թերևս, չարժեր ընդհանրապես անդրադառնալ, եթե մենք ապրեինք առողջ հասարակության մեջ: Ամեն վայրկյան ինչ-որ մեկը ինչ-որ մի բան բստրում է՝ այլմոլորակայինների, մասոնների կամ զանազան հատուկ ծառայությունների գործակալների մասին: Բայց մենք ապրում ենք բավականին թունավոր միջավայրում, նկատի ունեմ հատկապես դրա վիրտուալ, «ֆեյսբուքյան» մասը: Տարհամոզել մարդկանց, որոնք ապրում են առասպելներով, իհարկե, անշնորհակալ գործ է, և ես, բնականաբար, նման նպատակ չունեմ: Պարզապես արձանագրում եմ, որ նման մարդկանց օդուջրի նման Խաչիկ Ստամբոլցյան է պետք:

Ի դեպ, եթե վերցնես նշված գործիչների ծննդյան տարեթվերը, գումարես դրանք, այնուհետև բաժանես որոշակի թվի և գումարես «իքս» թիվը, ապա կստացվի 666:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

14:57 26.04.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին: Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ […] ...

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

14:43 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս […] ...

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

14:16 26.04.2024

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել: Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի […] ...

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

13:25 26.04.2024

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավարի հետ

13:18 26.04.2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավարի հետ

Ապրիլի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավար Իրակլի Բերայայի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։ ...

Ինպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:54 26.04.2024

Ինպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […] ...

BACK_TO_TOP