15:30 30.03.2018
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վրաստան մուտք գործող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության խնդրին:
«Ներկայում կա «Գրին քարտ» եվրոպական համակարգ, որին անդամակցում է 48 երկիր: Նպատակն է անդամ պետությունների միջև ապահովել տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը, այլ կերպ ասած՝ տվյալ երկրները միմյանց միջև ճանաչում են ապահովագրական պայմանագրերը: Վրաստանի հետ չկա նման պայմանավորվածություն, որովհետև ԱՊՊԱ-ն այնտեղ ամբողջությամբ ներդրված չէ»,- ասաց բյուրոյի տնօրենը։
«Գրին քարտ» համակարգին անդամակցելու համար Հայաստանը դիմել է անցած տարեսկզբին, և դեռևս գործընթացը քննարկման փուլում է։ Կան խնդիրներ, տարաձայնություններ Արցախում հաշվառված մեքենաների գծով:
«Արցախի տրանսպորտային միջոցների ներգրավվածության խնդիրն է, քանի որ գրանցված մեքենաները միևնույն կոդով, հաշվառման համարներով են և վիզուալ հնարավոր չէ տարանջատել: Փորձում ենք հիմա խնդրին լուծում գտնել»,- ասաց Վահան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ «Գրին քարտին» անդամակցելուց և Վրաստանում ԱՊՊԱ-ի ներդրումից հետո միայն հնարավոր կլինի Վրաստանի հետ ունենալ համատեղ պայմանագիր:
«Արդյունքում կարող ենք Վրաստանի հետ ունենալ համապատասխան պայմանագրեր, որի արդյունքում ձեռք բերելով Հայաստանում «Գրին քարտի» պայմանագիր, կգործի նաև անդամ 48 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Իրանում»,- եզրափակեց խոսքը Ավետիսյանը:
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...
14:11 09.05.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակինՄայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...
13:57 09.05.2025
Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակովՄայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...