Առողջապահության նախարարը հուշագիր է ստորագրել էլեկտրոնային համակարգի ներդրման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Առողջապահության նախարարը հուշագիր է ստորագրել էլեկտրոնային համակարգի ներդրման համար

20:31 05.04.2018

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի հետ այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով։

«Մեր ծրագրի իրականացման և զարգացման գործում ընդգրկվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում հեղինակություն ունեցող, ինչպես նաև առողջապահության նախարարության հոգսերն իմացող կազմակերպություն` Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը»,- ասել է նախարար Լևոն Ալթունյանը։  

Արմեն Բալդրյանը նշել է, որ իրենց կազմակերպությունն ի սկզբանե կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ճյուղերում, քանի որ դրանում տեսնում են Հայաստանի  տնտեսության և արտադրողականության զարգացման հիմնական ճանապարհներից մեկը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի ամբողջ բնակչությունն առողջապահության ոլորտի օգտատեր է, ինչպես նաև առողջապահության կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մենք որոշեցինք ակտիվորեն ներգրավվել բարձր տեխնոլոգիաների հիման վրա ներդրված համակարգի կայացման ու զարգացման գործում։ Միության անդամները պատրաստ են բոլոր փորձաքննություններն ամբողջությամբ իրականացնել անվճար։ Մենք կտանք մեր փորձագիտական կարծիքը, կօգնենք բացահայտելու բաց կողմերը և լրացնելու դրանք, ինչպես նաև նախագծելու ապագա ռազմավարությունը»,- ասել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը։

Հուշագիրը ստորագրող կողմերը վստահեցրել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հետագայում կընդլայնվի։

«Իրականում, տեղեկատվության անվտանգության առումով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված են, և այսօր ունենք չափազանց վստահելի համակարգ։ Սակայն, նախարարությունը կարևորում է նաև հասարակական վերահսկողությունը և ամենօրյա մշտադիտարկումը։ Միանալով ծրագրին` մեր գործընկերներն ամենօրյա վերահսկողություն իրականացնելով` կտեղեկացնեն տեղեկատվական անվտանգության մասին»,- եզրափակել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ

11:32 26.04.2024

Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ

Դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, վիրուսային հեպատիտ Բ, մենինգիտներ և թոքաբորբեր` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակներ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, մենինգակոկային վարակ, վիրուսային հեպատիտ Ա, տուլարեմիա, սեզոնային գրիպ. այս հիվանդություններից պաշտպանելու համար են Պատվաստումների ազգային օրացույցով Հայաստանում կատարվում պատվաստումներ: Պատվաստումներն անհրաժեշտ են. կանխարգելելու հիվանդությունը կանխարգելելու մահը […] ...

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

10:07 26.04.2024

Բժիշկը բացատրել է, թե ինչպես գիրանալ՝ առանց ավելացնելու ճարպային զանգվածը

Մարմնի զանգվածի 18,5-ից ցածր ինդեքսը խոսում է թերքաշ լինելու մասին: Այս մասին Газета.Ru-ին ասել է բարձրագույն կարգի բժիշկ, սննդաբան Եկատերինա Նեսվիտը։ «Մարմնի զանգվածի ինդեքսը կարելի է հաշվարկել՝ քաշը (կգ-ով) բաժանելով հասակի քառակուսու վրա (մետրերով): Նորմալ մարմնի զանգվածի ինդեքսի արժեքները գտնվում են 18,5-24,9 միջակայքում: Բայց մարմնի զանգվածի ինդեքսը ցույց չի տալիս մկանային և ճարպային զանգվածի հարաբերակցությունը, […] ...

Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասին

09:35 26.04.2024

Բժիշկը խոսել է աչքերի առողջության վրա քնի պակասի ազդեցության մասին

Քնի պակասը մեծացնում է աչքի հիվանդությունների առաջացման վտանգը, հանգեցնում չորության և մկանների հոգնածության, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ակնաբույժ Իրինա Կրեստյանինովան։ «Այո, քնի պակասը իսկապես կարող է վատթարացնել տեսողությունը: Սա առասպել չէ, այլ գիտականորեն ապացուցված երևույթ: Պատճառները, թե ինչու քնի պակասը կարող է բացասաբար ազդել տեսողության վրա, ներառում է հետևյալը. աչքի մկանների հոգնածություն: Աչքի մկանները ժամանակ […] ...

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

09:15 26.04.2024

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։ Նա […] ...

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

08:29 26.04.2024

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

Սննդաբան Նատալյա Լեսնիկովան «Իզվեստիային» պատմել է, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը, ինչպես նաև խորհուրդներ է տվել շաքարի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: «Շաքարն ինքնին վնասակար չէ, սակայն այն պարունակող մթերքները հաճախ հավելյալ սնունդ և օրական ավելորդ կալորիաներ են առաջացնում: Սա կարող է հանգեցնել քաշի ավելացման: Բոլոր քաղցրավենիքները դասակարգվում են որպես ածխաջրեր, որոնք […] ...

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

11:03 25.04.2024

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

Չիբայի համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ նյարդային անորեքսիան կապված է ուղեղի տասնյակ ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Psychological Medicine (PsyMed) գիտական ​​ամսագրում: Նյարդային անորեքսիան սնվելու ծանր խանգարում է, որը կապված է գիրանալու ուժեղ վախի և սննդի ընդունման սահմանափակման հետ: Դժվար է բուժել, իսկ մահացությունը այս ախտորոշմամբ հասնում է 18%-ի։ Հետազոտությանը, որն անցկացվել է […] ...

BACK_TO_TOP