Ոստիկանություն կրկին պահանջում է դադարեցնել հավաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Ոստիկանություն կրկին պահանջում է դադարեցնել հավաքը

11:38 21.04.2018

2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին: Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հորդորել է հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը: Նշված գործողությունների արդյունքում հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչեցրել անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ: Ատելություն և անհանդուրժողականություն սերմանող նման վարքագիծը հանգեցրել է քաղաքացիների միջև բախումների, բռնության՝ սպառնալով հասարակական անվտանգությանը:
Հավաքի կազմակերպիչները շարունակում են հանդես գալ երթևեկությունը կաթվածահար անելու կոչերով, որին ի կատարումն՝ Երևանում և այլ քաղաքներում զանգվածային բնույթ են կրում հավաքների մասնակիցների կողմից տրանսպորտային միջոցներով և շրջիկ խմբերով երթևեկությունը տևական ժամանակով փակելու գործությունները:

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
Ստեղծված իրավիճակում այլևս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից: 
Ելնելով վերոգրյալից, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին: 
Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ:
Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը: 
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին

15:49 26.04.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Նա նշել է, որ փոփոխություն է կատարվել Հանրային հեռարձակողի վրա […] ...

Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

15:30 26.04.2024

Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 23-25-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

14:57 26.04.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին: Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ […] ...

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

14:43 26.04.2024

Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Փարիզի քաղաքապետարանում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացավ մեծ ընդունելություն՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ և հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ այս […] ...

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

14:16 26.04.2024

Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը

Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըստ էության, փոփոխությունների չեն ենթարկվել: Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների: Կսահմանվի […] ...

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

13:25 26.04.2024

Հայոոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն Ռենսի քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի […] ...

BACK_TO_TOP