Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել

08:33 02.02.2018

Կուբայում ինքնասպանություն է գործել Ազատության կղզու բազմամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոյի որդին: 68-ամյա Անխել Կաստրո Դիաս-Բալարտի մահվան մասին հայտնել են Կուբայի պետական լրատվամիջոցները: Նրանց տվյալներով՝ վերջին ամիսներին բժիշկները Անխելին բժշկական օգնություն էին ցույց տալիս դեպրեսիայից բուժվելու համար: Սկզբում նա հոսպիտալում էր, հետո տեղափոխվեց ամբուլատոր բուժման: Անխելին Կուբայում անվանում էին «Ֆիդելիտո» հորը շատ նման լինելու պատճառով:

Նա ծնվել է Հավանայում, սովորել Վորոնեժի պետական համալսարանում միջուկային ֆիզիկա մասնագիտացմամբ: Անխելը ԽՍՀՄ-ում ապրում էր Խոսե Ռաուլ կեղծանվամբ, և նրա գիտական աշխատանքները հենց այդ անվամբ էլ գրանցված են: Հայրենիքում զբաղեցրել է երկրի Պետխորհրդի գիտության հարցերով խորհրդականի պաշտոնը: Երբեք խոշոր քաղաքական գործիչ չի եղել և ամենևին չէր հավակնում հոր իրավահաջորդը դառնալուն: Հայտնի է, որ Ֆիդել Կաստրոն իր լիազորությունները հանձնել է եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին: Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:58 28.04.2024

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք (Պարամուշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 95 կմ խորության վրա»,-նշել են սեյսմոլոգները: ...

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

19:41 28.04.2024

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

«Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտարարել է մայիսի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում […] ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

18:11 28.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը ապրիլի 27-30-ը կլինի Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» (World Economic Forum)։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի կառավարության, ինչպես նաև ֆորումին մասնակից միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ...

Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

17:39 28.04.2024

Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 2003 թվականից սկսած ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Այս օրը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի 100-ից ավելի երկրներում: 2024 թվականին օրվա կարգախոսն է՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա»: Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրում անվտանգության ապահովմանն ու դրա […] ...

BACK_TO_TOP