Հայաստանում հրդեհների թիվը զգալիորեն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Հայաստանում հրդեհների թիվը զգալիորեն ավելացել է

20:22 21.07.2018

Բարձր ջերմային ֆոնի պայմաններում Հանրապետության ամբողջ տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծված։ Այս մասին այսօր shantnews.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Հրդեհների դեպքերի մասով կա բացասական վիճակագրություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվն աճել է 20.6 տոկոսով:

«2017 թվականն ավելի մեղմ էր իր ցուցանիշներով: Նախորդ տարվա հունիս-հուլիս ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների բռնկման 532 դեպք բուսածածկ տարածքներում: Իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը գերազանցել է 650-ը»,-ասաց Խանգելդյանը:

Բարձր ջերմային ֆոնը կա, բայց հրդեհների առաջացման համար մեղավոր է նաև մարդը: Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, խոտածածկ տարածքում հրդեհների 90 և ավելի տոկոսը պայմանավորված է մարդկային գործոնով: Անտառամերձ հատվածներում հանգստի ընթացքում չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոնները։

«Կրակի անզգույշ օգտագործումը, չհանգցված ծխախոտի նետումը, ապակե տարաների մոռանալը կամ թողնելը խոտածածկույթի վրա պատճառ են հանդիսանում, որ ամառվա ժամանակահատվածում հրդեհներ բռնկվեն: Հատկապես, երբ քամի է լինում, ծավալները մեծանում են»,-ասաց ՃԿԿ պետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

21:17 21.07.2025

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

Գերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...

BACK_TO_TOP