23:39 16.01.2022
Հարվարդի համալսարանի գիտնականները խոսել են մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին։ Այս սննդամթերքի օգտագործումը նպաստում է երիտասարդության պահպանմանը, հաղորդում է Express-ը։
Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ շոկոլադ ուտող մարդիկ մեկ տարի ավելի երկար են ապրել, քան նրանք, ովքեր չեն ուտում այն։ Հակաօքսիդանտների և հանքանյութերի բարձր պարունակության շնորհիվ մուգ շոկոլադը բարելավում է արյան ճնշումը և կանխում քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացումը։
Հարվարդի գիտնականները նաև հայտնել են, որ մուգ շոկոլադն օգտակար է հիշողության և ուղեղի աշխատանքի համար: Այս ազդեցությունը ձեռք է բերվում շոկոլադում առկա ֆլավոնոիդների շնորհիվ, որոնք բարելավում են արյան հոսքը դեպի ուղեղ։
Գիտնականները նաև շոկոլադն անվանել են արդյունավետ միջոց ինսուլինի դիմադրությունը նվազեցնելու և ծերացումը դանդաղեցնելու համար: Ավելին, շոկոլադի ակտիվ միացությունների քանակն ուղղակիորեն կախված է կակաոյի կոնցենտրացիայից։
Գիտնականները հավելել են, որ այն մարդիկ, ովքեր ամսական երեք սալիկ մուգ շոկոլադ են ուտում, երկարացնում են իրենց կյանքը։ Նրանց վաղաժամ մահվան վտանգը 36 տոկոսով ավելի քիչ է, քան նրանց մոտ, ովքեր հրաժարվում են օգտագործել այս սննդամթերքը:
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...
21:04 07.05.2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. ՄիրզոյանՀայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...
20:18 07.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...
19:54 07.05.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...