Պորոշենկոն մեկնել է Կիև, որտեղ նրա հանդեպ խափանման միջոց կընտրվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Պորոշենկոն մեկնել է Կիև, որտեղ նրա հանդեպ խափանման միջոց կընտրվի

10:20 17.01.2022

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Վարշավայից մեկնում է Կիև, որտեղ կկայանա պետական դավաճանության գործով դատավարությունը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Վարշավայի օդանավակայանում լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում Պորոշենկոն РИА Новости-ի թղթակցին ասել է, որ չի վախենում Կիև ժամանելուց հետո ձերբակալությունից։

«Ոչ, իմ թիկունքում կանգնած է Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է նա։

Ուկրաինայի նախկին նախագահը նաև ասել է, որ չի նախապատրաստվել հնարավոր ձերբակալությանը, քանի որ ճշմարտությունն իր կողմից է։

Ուկրաինայի նախկին նախագահը հայտնել է, որ հունվարի 17-ին կվերադառնա Կիև և կայցելի Պեչերսկի շրջանային դատարան, որտեղ նրան կանչել են պետական դավաճանության գործով խափանման միջոցը որոշելու համար։

2021 թվականի դեկտեմբերի 17-ին պետական դավաճանության գործով կասկածյալ Պորոշենկոն լքել էր երկիրը և մեկնել դիվանագիտական շրջագայության, որի ընթացքում նախատեսվում էին այցեր Թուրքիա և Լեհաստան։ Ավելի ուշ նա խոստացել էր հունվարի 17-ին վերադառնալ հայրենիք։ Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դատախազությունը դատարանին կխնդրի ձերբակալել Պորոշենկոյին պետական դավաճանության գործով՝ մոտ 37 մլն դոլար գրավի հնարավորությամբ։ Նախկին նախագահի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դա համարում է քաղաքական ռեպրեսիա։

Ուկրաինական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիևի Պեչերսկի դատարանը թույլ է տվել ձերբակալել Պորոշենկոյին՝ նրան դատարան տանելու և խափանման միջոց ընտրելու համար։

Պորոշենկոն առաջին անգամ պետական դավաճանության գործով կասկածյալ էր դարձել Դոնբասից ածխի մատակարարումների և ահաբեկչություն քարոզելու գործով։ Ավելի վաղ նախկին նախագահը հայտարարել էր, որ իր նկատմամբ հարուցվել է 130 քրեական գործ, որոնցից մոտ 40-ը փակվել է։ Պորոշենկոն կասկածյալի կարգավիճակ ունի Սերգեյ Սեմոչկոյին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու գործով։ Այս գործով նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Պորոշենկոն մասնակցում է նաև դատավորների նշանակման, պետական սահմանով նկարների տեղափոխման, Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպի, հողատարածքների փոխանցման գործերում։ Այս դեպքերում Ուկրաինայի նախկին նախագահն ունի վկայի կարգավիճակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.05.2025

SHANTNEWS

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

21:45 07.05.2025

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

21:04 07.05.2025

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...

Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքում

20:48 07.05.2025

Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքում

Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

BACK_TO_TOP