Ռուսաստանը չի սկսել պատերազմը, այլ ավարտում է այն․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Ռուսաստանը չի սկսել պատերազմը, այլ ավարտում է այն․ Զախարովա

19:20 28.02.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համոզված է, որ ՆԱՏՕ-ի փորձերը և արևմտյան հանրության լռությունը Դոնբասի իրավիճակի վերաբերյալ դարձել են Եվրոպայում հումանիտար և քաղաքական աղետի պատճառ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան գրել է իր Telegram-ալիքում։

«ՆԱՏՕ-ի փորձերը և արևմտյան հանրության խլացուցիչ լռությունը Եվրոպայում հումանիտար և քաղաքական աղետի պատճառն են, ինչը պետք է դադարեցվի, քանի որ Արևմուտքը հրաժարվեց բանակցություններ վարել և ողջունեց Կիևի խամաճիկների ագրեսիվ հայտարարություններն ու ուղղակի սպառնալիքները Ռուսաստանի հասցեին»,- գրել է նա:

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը չի սկսել պատերազմը, այլ ավարտում է այն։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ռուսական կողմը այս տարիների ընթացքում միջազգային հանրությանը կոչ է արել հակահարված տալ Դոնբասի բնակչության համակարգված ոչնչացմանը։

«Սրանք միլիոնավոր մարդիկ են, որոնք ամեն օր կորցնում էին իրենց սիրելիներին և ապրում էին նկուղներում՝ թաքնվելով գնդակոծություններից։ Ո՞ւր էին բոլոր երկրներն ու նրանց հասարակությունը ութ տարի, երբ պատերազմ էր ընթանում, և ինչպե՞ս էին նրանք դատապարտում այս տարիների ընթացքում առնվազն 13 հազար մարդու սպանությունը»,- ավելացրել է նա:

Զախարովան նաև նշել է, որ «այժմ աղաղակող» քաղաքակիրթ երկրներից ոչ մեկը «երբեք դուրս չի եկել որևէ հանրահավաքի՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի բնաջնջվող բնակչության՝ պահանջելով դադարեցնել այս արյունահեղությունը։

Փետրվարի 27-ին Վլադիմիր Պուտինը հրամայել էր Ռուսաստանի բանակի միջուկային զսպող ուժերում անցել են մարտական հերթապահության հատուկ ռեժիմի։ Պուտինը հայտնել էր, որ նման որոշում է կայացրել՝ ելնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարություններից և պատժամիջոցներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

22:48 03.05.2025

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական ​​​​խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: […] ...

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

22:35 03.05.2025

Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվել

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

22:22 03.05.2025

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

22:12 03.05.2025

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...

SHANTNEWS

22:00 03.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP