13:39 17.02.2018
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր դարձալ հիշեցրել է, որ հանքաարդյունաբերության թափոնների հարց օրենքով կարգավորված չէ, թեև վաղուց ժամանակն է.
«Օրենքում գրված է, որ հանքաարդյունաբերության թափոնները կարգավորվում են մեկ այլ օրենքով: Երբ փոփոխություններ են կատարվում, նոր օրենք է ընդունվում, նույն միտքը կրկնվում է: Երբ փնտրում ենք, որևէ տեղ չեք գտնում թափոնների մասին ակնարկ: Մի կողմից ռադիոակտիվ թափոններն ընդհանրապես հանված են դաշտից, իսկ հանքաաարդյունաբերության թափոնները ընդհանուրի 99.9% տոկոսն են կազմում», – նշել է Սանասարյանը:
Ըստ Կանաչների միության նախագահի՝ այդ հարցով իրենք շատ անգամ են կառավարություն դիմել՝ նաև նախորդ վարչապետերի ղեկավարման տարիներին: Դեռ միայն խոսք կա, որ հանքաաարդյունաբերության թափոնները ևս օրենքով թափոն կհամարվեն: Հիմա դրանց լցակույտեր անունն են տալիս:
«Վիճակագրական վարչության 2017 թվականի տվյալները դեռ չկան, բայց 2016 թվականին ՀՀ թափոնների քանկը ներկայացված է 56 մլն տոննա, որի մեջ են մտնում կենցաղային թափոնները՝ մոտ 2մլն խմ, մնացածը հանքաաարդյունաբերության թափոններ են: Հանքաարդյունաբերության թափոնների հարցը պետք է վերանայվի: Հանքատերերն ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս: Մեկ օրինակ բերեմ՝ 2013 թվականին մենք եղանք Քաջարանում, այնտեղ ներկայացնում էին, որ մեկ տարվա ընթացքում խոսքը 12 ու կես մլն տոննա թափոնի մասին է, բայց մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ օրական վերամշակում են 80-ից 81 հազար տոննա հանքաքար: Երբ բազմապատկում ենք օրերի քանակով, ստացվում է 30-ից 31 տոննա տարեկան», -ընդգծում է Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Համաշախարհային բանկի «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում – Հայաստան» ուսումնասիրությունում նշվում է, որ Հարկերը կարող են գանձվել կառավարության համար եկամուտ ստեղծելու կամ որոշակի վարքագիծ չխրախուսելու/խրախուսելու (կամ երկուսը միասին) նպատակով: Օրինակ՝ ածխածնի հարկը կիրառվում է հանածո վառելիքից այլ վառելիքի անցնելուն նպաստելու նպատակով, թափոնների հարկումը նպատակ ունի խրախուսելու թափոնների կրճատումը և վերամշակումը; Իսկ Շվեդիայում հաջողությամբ կիրառվում է մի հարկ, որը խթանում է խճաքարի օգտագործումը բնական մանրախճի և լցանյութերի փոխարեն՝ նպաստելով այդպիսով կարևոր բնական պաշարի պահպանմանը: Հանքարդյունաբերական թափոնները (դատարկ ապարը և պոչամբարները) առավել տարածված թափոններն են այն երկրներում, որոնք էական հանքարդյունաբերության ոլորտ ունեն, սակայն այդ երկրներից ոչ մեկը չի հարկում հանքարդյունաբերության թափոնները: Պատճառը պայմանավորված է արդյունահման և վերամշակման հիմնարար հատկանիշներով: Առաջին՝ արտադրանքը (օրինակ՝ մետաղը) ներկա է արդյունահանված հանքաքարում փոքր քանակություններով (սկսած տոկոսներից մինչև գրամներ մեկ տոննայի մեջ), ինչը նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչպիսին է գործընթացը, վերամշակված հանքաքարի գերակշռող մասը, ի վերջո, դառնում է թափոն: Երկրորդ՝ պայմանավորված դատարկ ապարի հեռացման և հանքաքարի վերամշակման թանկությամբ՝ կան շատ լուրջ տնտեսական պատճառներ, որպեսզի հանքօգտագործողները կրճատեն տեղափոխվող և մանրացվող նյութի ծավալը, անկախ այն հանգամանքից՝ հարկվո՞ւմ է թափոնը, թե՞ ոչ: Երրորդ՝ ըստ տիպային հանքում արտադրվող թափոնի բնութագրի՝ թափոնների երկրորդական օգտագործման հնարավորությունները գրեթե միշտ խիստ սահմանափակ են (օրինակ՝ պայմանավորված որպես լցանյութ օգտագործվող նյութերում մետաղի չափերի կարգավորմամբ կամ պոչամբարների մանրահատիկային բնույթով): Վերոհիշյալ պատճառները ցույց են տալիս, որ եթե հանքարդյունաբերական թափոնները սկսեն հարկվել, ապա դա հիմնականում կհանգեցնի 151 հանքարդյունաբերության ծախսերի ավելացման, և ավելի քիչ թվով ծրագրեր կլինեն կենսունակ: Դա կհանգեցնի ոչ թե թափոնների կրճատման, այլ ամբողջ հանքարդյունաբերության գործունեության դադարեցման: Նման արդյունքի կարելի է հասնել արդեն իսկ գոյություն ունեցող միջոցներով, օրինակ՝ վճարվող ռոյալթիի բարձրացմամբ:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...